Քաղաքական իշխանությունը խնդիր է լուծում. անել այնպես, որ եկեղեցին ազգային հարցերով չզբաղվի. Միհրան Պողոսյան
Գյումրիից առողջության ու երկարակեցության մաղթանքներ եմ բերել Միքայել սրբազանին. Ռուբեն Մխիթարյան
Արդարության հաղթանակի առաջին ձնծաղիկներն արդեն նշմարելի են. Ռուբեն Մելքոնյան
Թրամփը ԱՄՆ մյուս նախագահներից երևի թե միջազգային իրավունքի վրա ամենաշատ թքած ունեցող նախագահն է։
Միքայել սրբազանն ու մյուս սրբազանները Բաքվում գտնվողների պես գերության մեջ են նույն կենտրոնի հրամանով. Էդգար Ղազարյան
Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընթացիկ տարվա ամփոփիչ նիստը։
Միքայել սրբազանը հիվանդասենյակի պատուհանից ողջունեց աջակիցներին
Միքայել սրբազանի համար անակնկալ է. երբ շնորհավորենք, ձայները կլսի. Արտաշես սարկավագ
Վեհափառի կողքից հեռացնելով 4 սրբազաններին` ճանապարհ է բացում դեպի Մայր Աթոռ. Աշոտյան
Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունն արժևորել է անդամակցող 19 ֆեդերացիաների մեկ տարվա ձեռքբերումները: Նրանք ավելի արդյունավետ են դարձրել կառույցի աշխատանքը, բազմապատկել հաղթանակները:
Հովհաննես Իշխանյանը եկեղեցուց հարկադրաբար հեռացվեց և բերման ենթարկվեց Պատարագի ժամանակ Կաթողիկոս Գարեգին Երկրորդ բացականչելու համար։ Հիմա մի խումբ անձանց հրահանգվում է խոչընդտել Պատարագը։ Ուշադիր հետևելու եմ, թե ոստիկանությունը զգաստության կոչեր անելո՞ւ է արդյոք քաղաքացիներին կամ քանի նման անձ է բերման ենթարկվելու։
Մաղթում ենք, որ մյուս տարի այս օրը Միքայել սրբազանի աջը համբուրենք Սուրբ Յոթ Վերք եկեղեցում. Տեր Փառեն
Թերևս քչերը գիտեն, որ Զաքարեի և նրա եղբայր Իվանեի ամենահավատարիմ ու մտերիմ բարեկամներից մեկը եղել է Մխիթար Գոշը, նա նաև եղել է Զաքարեի գլխավոր խորհրդականը։
Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը: Նա եղավ ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր այլ դեպքերի: Ձկնորս էր, ում թլփատության անունը Շմավոն էր, իսկ հունարեն` Սիմոն: Նրան Քրիստոս ասում է. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (Հովհ. 1:42):
#ՀԻՄԱ. ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է. ԱՋԱԿԻՑՆԵՐԸ ԻԶՄԻՐԼՅԱՆ ԲԿ-Ի ԲԱԿՈՒՄ ԵՆ. #ՈւՂԻՂ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը նախատեսված հանդիպումից առաջ նախազգուշացում է արել Վլադիմիր Զելենսկիին, հաղորդում է Daily Express-ը։
«Մարդիկ, ովքեր գտնվում են ամենօրյա ճնշումների, սպառնալիքների ու շանտաժի ներքո, այդ պայմաններում անում են առավելագույնը՝ պաշտպանելով հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը, մինչդեռ ՀՀ-ն օկուպացրած ռեժիմը շարունակում է տրորել պետական շահն ու այն արժեհամակարգը, որը երկրի կենսունակության ողնաշարն է»։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն արձագանքել է արցախցի Լիլիթ Ավանեսյանի՝ իրեն ուղղված գրառմանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Ռուսաստանը տարածքային հարցը չի քննարկի Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ բանակի թոշակառու փոխգնդապետ Դանիել Դեյվիսը իր YouTube-ալիքում։
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես «Փաստն» արդեն նախկինում գրել էր, եվրոպական և միջազգային ազդեցիկ շրջանակները ոչ միայն տեղյակ են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ տեղի ունեցողին, այլև այն արդեն գնահատում են որպես արժեհամակարգային ճգնաժամ, որը դուրս է գալիս Հայաստանի ներքին օրակարգի սահմաններից։
Այսօր Միքայել Սրբազանի ծննդյան օրն է։ Շիրակի թեմը շնորհավորել է՝ նշելով, որ Միքայել Սրբազանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ հոգևորականներից է, ում ամբողջ կյանքն ու գործունեությունը խարսխված են եղել ճշմարտության, արդարության և անկեղծ ծառայության վրա։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության մեր աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ, որոշ ժամանակ առաջ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը` ԱՄՆ-ի ճնշումների ներքո, Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իրենց նոր առաջարկները: Այն է` 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բաց կլինի դիվանագիտական անձնագիր ունեցողների, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց Թուրքիան պատրաստ չէ բեռների համար բացել սահմանները։
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:20-ի դրությամբ, Սպիտակի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շաբաթ օրը կմասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների միջև հեռախոսազրույցին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով հանձնաժողովի խոսնակին։
Թաիլանդը և Կամբոջան համաձայնության են եկել դադարեցնել շաբաթներ տևած սահմանային բախումները, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է ծանր վիճակում, սակայն չի ներկայացրել իր պնդումը հաստատող որևէ ապացույց։ Նրա խոսքերը մեջբերել է Politico-ն։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.90 դրամ:
2002թ․-ի այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են օդերևութաբանական պատմության ընթացքում դիտված ամենասաստիկ սառնամանիքները։ Այս մասին գրել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սպասում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Սակայն, Politico-ն հաղորդում է, որ քաղաքական գործիչը չի նշել հնարավոր հանդիպման ճշգրիտ վայրը կամ ժամը։