Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Լևոն Մնացականյանը հանդես են եկել վերջին խոսքով․ մանրամասներ

Բաքվի դատարանում ԼՂ նախկին ղեկավարներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և գեներալ Լևոն Մնացականյանը հանդես են եկել վերջին խոսքով: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների վերջին դատական նիստն էր։ Լևոն Մնացականյանը կրկին հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները. հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Նա ներկայացրել է իր ելույթի 51 էջանոց սղագրությունը՝ «դատավարության» արձանագրություններում ներառելու համար։ Գեներալից հետո ելույթ են ունեցել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, որոնք նույնպես հերքել են իրենց ներկայացված մեղադրանքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031