Պաշտոնական ապա/տեղեկատվության մասին. Դավիթ Գալստյան

Դավիթ Գալստյանը գրում է.

Ես բազմիցս օրինակներ կամ փաստեր եմ բերել նրա մասին, որ իշխանությունները (այդ թվում՝ ՊՆ-ն) ապատեղեկատվություն են տարածում, թաքցնում են տեղեկատվությունը, կեղծ տվյալներ են ներկայացնում և այլն։

Դա վերաբերում ա ՀՀ տարածքների օկուպացիայի ծավալներին, առաջխաղացումներին (Ներքին Հանդ, Ջերմուկ / Ալ լճեր…) և այլն, և այլն։

Ինչքան էլ ես քննադատաբար եմ մոտեցել էս ամենին, փորձել եմ լինել հնարավորինս զուսպ, չեմ բարձրաձայնել շատ բաների մասին, քանի որ նպատակահարմար չեմ գտել հանրայնացնել՝ չվնասելու կամ ՊՆ վարկանիշը էլ ավելի չգցելու համար։

Վերջերս գրել էի, որ «չեզոք գոտում»՝ Մեծ և Փոքր Ալ լճերիից հարավ, Ջերմուկից հյուսիս Ադրբեջանը նոր դիրքեր ա դրել (ինչը բացահայտ երևում ա արբանյակներից):

Գրել էի նաև այն մասին, որ ՀՀ ԶՈՒ-ն ի պատասխան ինքն էլ ա մի 2 տեղ առաջ գնացել։

Կարճ ասած՝ հնարավորինս առանց սենսացիա ու հավասարակշռված (երկար ժամանակ ճշտումների վրա ծախսելով):

Էն ժամանակ ՊՆ արձագանքն էր, որ «փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել» (հետո, երևի կասեն, որ դա «հետխաղացում էր»): Եվ դա անվանեց «տեղեկատվական գրոհ» ՀՀ դեմ։

N.B. Խիստ զարմացած էի էս տիպի արձագանքից, բայց հաջորդ օրը պարզվեց, որ Ն․Փ․-ն պտի հանդես գար «խաղաղության մասին» ուղերձով։

Ու պարզ դարձավ, թե ինչի են ՊՆ-ին հորդորել/ասել/հրահանգել արձագանքել այսքան․․․ ոչ ադեկվատ։

Ես էս ամենին չանդրադարձա, բայց երևի սխալ էր։

* Հիմա էլ ես (ըստ ՊՆ-ի) «հիբրիդային արշավի» մասնակից եմ, որի գրածը հերքվում ա րոպեների (կամ տասնյակ րոպեների) ընթացքում։

Մենք գիտենք ինչքան արագ ա աշխատում ՊՆ-ն տեղեկատվություն տրամադրելուց։

Ենթադրենք, որ իմ նշված տեղեկատվությունը կրակոցների մասին սխալ էր։ Դա հերքելու համար, ՊՆ-ն առնվազն պետք ա մի հատ էլ ստուգեր իրավիճակը իմ նշված հատվածում, որը մոտ 30 կմ սահմանագիծ ա (զանգելու շատ տեղ կար)։

Ստացվում ա, որ ՊՆ-ն/ՊՆ խոսնակը հասցրել ա կապնվի ու տեղեկատվություն հավաքի/վերահաստատի, որ էս հատվածի բոլորի դիրքերի մոտակայքում սենց բան չի էղել ու սաղ ճիշտ ա զեկուցվել․․․

* ՊՆ-ն դեռևս չի հերքել Աննա Հակոբյանի «11 հազար դասալիքի» մասին հայտարարությունը։

ՊՆ-ն չի հերքել Ալեն Սիմոնյանի պնդումը, որ «ՀՀ ԶՈւ-ն վերահսկում ա Ադրբեջանի մոտ 110 (!) ք/կմ տարածք»

ՊՆ-ն չի բացատրել, ոնց 2021-2022 թթ. ադրբեջանական օկուպացիան 127 քռ կմ ամիս/տարիների ընթացքում դարձավ 200+ քռ կմ։

N.B.

Մեկնաբանություններում առաջարկում եմ իրար հետ ստուգենք մի «անշառ» փոքրիկ պաշտոնական տեղեկատվություն, էլի կրակոցների մասին (2025 թ․ օգոստոս):

Տեսանյութեր

Լրահոս