Վալոդյա Գրիգորյանի uպանության գործով մեղադրյալները չեն հարցաքննվել․ փաստաբան

Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի սպանության գործով մեղադրյալներ Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի միջև առերես հարցաքննություն դեռևս չի իրականացվել։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Նարեկ Օհանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ բազմաթիվ միջնորդություններ՝ Օհանյանի և Հարությունյանի միջև առերես հարցաքննություն իրականացնելու մասին՝ մերժվել են։

Այլ մանրամասներ հայտնելուց փաստաբանը զերծ մնաց՝ կաշկանդված լինելով նախաքննական գաղտնիքով, միայն նշեց, որ Օհանյանը մեղադրանքը չի ընդունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031