Բացահայտվել է անքնության դեմ պայքարի անսպասելի միջոց
Սոմնոլոգ Էլի Հարը և քնի մասնագետ Քլեր Ռումսը բացահայտել են անքնության դեմ պայքարի անսպասելի միջոց: Նրանց խորհուրդները հրապարակել է Daily Mail-ը:
Մասնագետների խոսքով՝ սոցիալական ցանցերի շատ օգտատերեր նշում են, որ մթության մեջ կամ թույլ լուսավորության տակ ցնցուղ ընդունելը օգնում է իրենց հաղթահարել անքնությունը: Հարը բացատրել է այս մեթոդի արդյունավետությունը՝ նշելով, որ տաք ջուրն իջեցնում է մարմնի ջերմաստիճանը, ինչը օրգանիզմին ուղղված կարևոր ազդանշան է այն մասին, որ քնելու ժամանակն է։
Նա նաև թույլ լուսավորությունը նշել է որպես քնի որակի բարելավման լավ միջոց, քանի որ այն մարմինը տեղափոխում է հանգստի ռեժիմի և նպաստում մելատոնինի հորմոնի արտազատմանը, որը կարևոր դեր է խաղում ցիրկադային ռիթմերի կարգավորման գործում:
Իր հերթին, Ռումսը հավելել է, որ մթության մեջ ցնցուղ ընդունելը քիչ հավանական է, որ օգնի լուծել քնի լուրջ խնդիրները, բայց դա կարող է լինել լավ հանգստացնող սովորություն, որն օգտակար է անքնության դեպքում:
