«Բրյուսելը պատերազմ է ուզում, Հունգարիան՝ խաղաղություն». Օրբանը մեկնաբանել է ԵՄ-ում ստեղծված իրավիճակը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կանխատեսում է, որ 2026 թվականին Եվրոպայում կարող է պատերազմ սկսվել։ Նա իր կարծիքը կիսել է «Magyar Nemzet» թերթին տված հարցազրույցում։

Վարչապետի խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Եվրոպան 80 տարի խաղաղություն էր վայելում, սակայն այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԵՄ առաջնորդները իրենց գործողություններով ամբողջ մայրցամաքը մղում են դեպի պատերազմի:

Հարցին, թե արդյոք 2025 թվականը կարող է լինել խաղաղության վերջին տարին, Օրբանը պատասխանել է, որ չի կարելի դա բացառել։

Նա հիշեցրել է, որ դեկտեմբերի 18-ին և 19-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում առաջարկներ են արվել և մի շարք որոշումներ են կայացվել՝ ուղղված Ուկրաինայում հակամարտության սրմանը և Ռուսաստանի հետ դիմակայության շարունակմանը։

Օրբանը նշել է, որ Եվրոպայում ներկայումս կա երկու ճամբար՝ պատերազմի կողմնակիցները և խաղաղության կողմնակիցները։ Վերջիններս փորձում են զսպել առաջինի ագրեսիան, սակայն մինչ այժմ նրանց հաջողվել է միայն դանդաղեցնել «պատերազմի մեջ սահելու» տեմպը։

Տեսանյութեր

Լրահոս