Աղքատությունը կարող է հաղթահարել մարդ, ով հաջողել է տնտեսության մեջ. Նարեկ Կարապետյան

Գոյության 6 ամիսների ընթացքում «Մեր ձևով» շարժմանը միացել է 15 հազար կամավոր։ Այդ մասին «Մեր ձևով» շարժման հաշվետու ժողովի ժամանակ հայտարարեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Սա Հայաստանում ամենաարագ աճող շարժումն է։ Մենք կարող ենք վստահ լինել, որ այս տեմպով մենք մեր հասարակությունում կշրջենք պարտությունների անիվը»,– ընդգծեց նա։

Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ աղքատության խնդրին` նշելով, որ համաձայն չէ այն մտքի հետ, թե Հայաստանն աղքատությունը ժառանգել է ԽՍՀՄ-ից, քանի որ նույն վիճակում գտնվող Վրաստանում 7 տարվա ընթացքում աղքատությունը կրկնակի կրճատվել է։

«Այդ նույն տարիներին Հայաստանում աղքատությունը կրճատվել է 2 տոկոսից պակաս՝ արտաքին պարտքի բազմապատիկ աճի պայմաններում։ ՀՀ իշխանությունները տնտեսությունից ոչինչ չեն հասկանում և չեն կարող լուծել առկա մարտահրավերները։ Դրա համար ուժեղ ղեկավար է անհրաժեշտ. ուժեղ ղեկավարի դեպքում խաղաղության երաշխավորը ղեկավարն է, թույլ ղեկավարը բերում է պատերազմներ։ 7 տարում 3 պատերազմ ենք տեսել։

Մեր ղեկավարը դրսում խելոք է, նրա հիմնական կրեդոն «ասեք` անենք» է, իսկ ներսում ձևացնում է թե ուժեղ է և բանտարկում է իր ընդդիմախոսներին։ Նոր Հայաստանում նոր առաջնորդների ժամանակն է»,– վստահեցրեց նա։

Ըստ նրա` նոր առաջնորդի հանդեպ հասարակության մեջ չպետք է բացասական վերաբերմունք լինի, քանի որ դա է միակ ճիշտ ճանապարհը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031