Հերթական մեկ անձից գնումը ֆավորիտ մատակարարից․ ԱԺ-ն այս անգամ 2 մլն 613.000 դրամի կոնյակ է ձեռք բերել

Ազգային ժողովն օրերս ոչ մրցակցային՝ մեկ անձից գնման եղանակով ձեռք է բերել կոնյակներ։ Ըստ էլեկտրոնային գնումների համակարգում հրապարակված պայմանագրի՝ «Ազգային ժողովի 2025թ. կարիքների համար պատվիրակությունների ընդունման և արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար կոնյակների ձեռքբերումը արժեցել է 2 միլիոն 613.000 դրամ, իսկ մատակարար ընկերություն է նշվել արդեն ավանդական դարձած «Վինո Վինո»-ն։

Այս պայմանագրով ԱԺ կմատակարարվի «Նաիրի» և «Ախթամար» կոնյակներ 60-ական շիշ։

Ի դեպ, 2025 թվականին միայն, ԱԺ-ն արդեն միլիոնավոր դրամների 4-րդ գնումն է կատարել ընկերությունից։

«Վինո Վինոյից» 2018 թվականից սկսած՝ պետական բոլոր գերատեսչությունները գնումը կատարում են մեկ անձից  ընթացակարգով և ավելի ինտենսիվ, քան մինչև 2018 թվականը։ 2014 թվականից իրավաբանական անձանց e-register համակարգում գրանցված «Վինո Վինոյի» սեփականատերն Ալեքսան Աղաջանյանն է, ու թեև ընկերությունը պետգնումներում հայտնվել է 2016 թվականից, սակայն նկատելի ակտիվություն է ցուցաբերել 2018 թվականից հետո։

Կարդացեք նաև

Այս մատակարարին են նախընտրում նաև վարչապետի աշխատակազմը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն, ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, վարչապետի աշխատակազմը, ՀՀ պետական պահպանության ծառայությունը, Քաղավիացիայի կոմիտեն և այլ գերատեսչություններ։

Տեսանյութեր

Լրահոս