Պաշտպանության նախարարությունն օրերս «Վինո Վինո» ՍՊԸ-ից մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով ձեռք է բերել 14 միլիոն 896.000 դրամի ներկայացուցչական ծառայություններ, այդ թվում՝ կոնյակների տեսականի: Պայմանագրում «Անի», «Աղթամար», «Վասպուրական», «Դվին», «Նաիրի», «Էրեբունի», «Հայաստան» և «Ազնավուր» կոնյակների մատուցման վերջնաժամկետ է նշվել հունիսի 10-ը:
Ազգային ժողովը պատվիրակությունների ընդունման և արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար մեկ անձից գնման ընթացակարգով հերթական գնումն է կատարել «Վինո Վինո» ՍՊԸ-ից՝ ձեռք բերելով կոնյակներ։