«Նիկոլ Փաշինյանի մոտ գնալու հաջորդ օրը տեսել եմ Արցախի թեմի առաջնորդին. մի հարց եմ տվել». Սամվել Շահրամանյան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հետ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանի հանդիպմանը։

«Չեմ ուզում մենք շտապենք ու տարբեր մեկնաբանություններ անենք այդ պրոցեսի հետ կապված։ Ամենացավալին այն է, որ մենք բոլորս ականատես ենք լինում գործող իշխանության և եկեղեցու միջև այս հակադրությանը։ Կարծում եմ՝ դա չպետք է հանրայնացվեր և պետք է իրականացվեր փակ դռների հետևում՝ պատշաճ կարգով, առանց լայն հասարակությանը ներգրավելու»,- նշեց Սամվել Շահրամանյանը։

Ըստ նրա, այլ մեկնաբանություններ չի ցանկանում տալ, կսպասի, թե եկեղեցու ներսում ինչ զարգացումներ կլինեն, ըստ այդմ էլ իր դիրքորոշումը կարտահայտի։

Հարցին՝ Փաշինյանի հետ հանդիպելուց հետո արդյոք անձամբ հանդիպե՞լ է Վրթանես սրբազանի հետ, Սամվել Շահրամանյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Հաջորդ օրը ես իր հետ հանդիպել եմ, ստացել եմ իր հիմնավորումները։ Ինձ մեկ հարց էր հիմնականում հետաքրքրում՝ արդյո՞ք այդ հանդիպումը համաձայնեցված էր իրենց ղեկավարի՝ Վեհափառի հետ, և ստացել եմ բացասական պատասխան։

Ըստ դրա, ես իմ եզրակացությունն արել եմ։

Իմ տեղեկություններով՝ Վեհափառն այդ հանդիպումից տեղյակ չի եղել։ Ես չեմ կարող մեկնաբանել, թե նա ինչու է գնացել հանդիպման»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս