Չինաստանը մեկ տարով կչեղարկի մեկ մաքսատուրք ամերիկյան ապրանքների վրա

Չինաստանը մեկ տարով կդադարեցնի ամերիկյան ապրանքների վրա լրացուցիչ 24 տոկոս մաքսատուրքը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի ֆինանսների նախարարությանը։

Նախարարությունը նշել է, որ որոշումը կայացվել է Վաշինգտոնի հետ կնքված համաձայնագրերին համապատասխան։ Սակայն, ամերիկյան ապրանքների վրա լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրքը կմնա ուժի մեջ։

«Որոշ մաքսատուրքերի շարունակական կասեցումը նպաստում է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների առողջ և կայուն զարգացմանը, օգուտ է բերում երկու երկրների ժողովուրդներին և խթանում է համաշխարհային բարգավաճումը»,- բացատրել է Ֆինանսների նախարարությունը։

Տեսանյութեր

Լրահոս