Օգոստոսի 31-ի երեկոյան Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում ստացվել է տեղեկություն, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի մի բնակիչ վիճաբանում է տան անդամների հետ։
Աշխարհի ամենամեծ A23a սառցաբեկորը մասնատվել է, դրա մակերեսը ամռան ընթացքում փոքրացել է մոտ հազար քառակուսի կիլոմետրով, հայտնում է Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտությունների ինստիտուտի (AARI) մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 7-ին Վանա լճի Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի 13-րդ հայկական պատարագը։ Նշվում է, որ պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Կիրակնօրյա պատարագին կմասնակցեն բարձրաստիճան հայ հոգևորականներ և մեծ թվով զբոսաշրրջիկներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը խոստացել է շատ արագ լուծել հանցավորության խնդիրը ամերիկյան Չիկագո քաղաքում՝ այն անվանելով աշխարհի ամենավատ և ամենավտանգավոր քաղաքը:
Այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել իրաքցի գործարար Վալիդ ալ-Սամարայի (ալ-Սամարայի) գլխավորած նավագնացության ընկերությունների և նավերի ցանցի նկատմամբ՝ իրաքյան նավթի անվան տակ իրանական նավթի մաքսանենգության համար։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է։
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին․
Samsung ընկերությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ից դադարեցնում է Tizen օպերացիոն համակարգով խելացի ժամացույցների աջակցությունը։ Այս մասին տեղեկացնում է Android Authority պարբերականը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Փարիզի դատարանի Մարդկության դեմ հանցագործությունների բաժնի դատավորները 13 տարվա հետաքննությունից հետո Սիրիայի նախկին բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ձերբակալման օրդեր են տվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Daily Caller-ին տված հարցազրույցում հավանական է համարել ԱՄՆ մի քանի նահանգներում լուրջ հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց համար նախատեսված հիվանդանոցների վերաբացումը։
Եվրոպական երկրներն արդեն պատրաստել են իրենց առաջարկները հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն այն կարծիքին է, որ Ալիևն ասում է այն, ինչ կա, իսկ Հայաստանի իշխանություններն իրենց քարոզիչներով փորձում են ուրիշ անվան տակ «Զանգեզուրի միջանցք»-ի հանձնումը վաճառել հասարակությանը:
«Բլեդ ռազմավարական համաժողովի» շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեքսանդր Միշենկոյի հետ:
Ըստ FirstPageSage, DemandSage, StatCounter և CoinJournal աղբյուրների՝ Հայաստանի բնակչության 7,9%-ը ակտիվորեն օգտագործում է ChatGPT։
«Նիկոլին հանել, հանել, հանել…,- հայկական Արցախի էջը վերաբացելու հնարավորությունների մասին 168.am-ի հարցին ի պատասխան՝ նշեց գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը և հավելեց,- Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե դուրներդ չի գալիս, հեղափոխություն արեք, որովհետև գիտի՝ ինքը զորք ունի, գիտի՝ ոստիկանություն ունի, զոմբիների բանակ ունի։ Բայց եթե ուզում ենք Արցախը սրտներիս մեջ պահենք, ապա պիտի էդ մարդը՝ Արցախի ողբերգության պատճառը, հեռացվի։ Էդ քանի հազար տարի էդ ժողովուրդը մնաց, դոնորի նման մնաց․ հիմա չկա։ Արցախի կորուստը հավիտյանս հավիտենից խարան է մնալու դրանց ճակատին»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահություն է հայտնել Հարավային Կովկասում շուտով խաղաղության հաստատվելու վերաբերյալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չունի «կրքոտ ցանկություն» Նոբելյան խաղաղության մրցանակը շահելու։
Արցախ վերադարձի հնարավորությունները կան. Իշխան Սաղաթելյան
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանն է։
Միություն, պայքար, հաղթանակ.սա է միակ ճիշտ ճանապարհը. Արմեն Ռուստամյան
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիթների ներկայացուցիչը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Իսրայելի տարածքում գտնվող չորս օբյեկտի, այդ թվում՝ զինված ուժերի գլխավոր շտաբի շենքին։
Մագնիսական փոթորիկի մեղմ ընթացքը պայմանավորված է միջմոլորակային մագնիսական դաշտի դրական կողմնորոշմամբ, որը թույլ չի տալիս, որ փոթորիկներն ու հյուսիսափայլերը զարգանան առավել ուժեղ։
Նիկոլին ժողովուրդն է բերել, ես ու իմ 3 տղեն ենք բերել. ամաչում եմ. Սամսոն Խաչատրյան
Արցախի հարցը փակված չէ. Արցախի ԱԺ պատգամավոր
Ճտիկով կառավարություն է, ճտիկով գրիչի պես. ամեն ինչ ունակ են ուրանալ. Անաիս Սարդարյան
Պարզաբանումը հարթ չի անցել, և 29-ամյա երիտասարդը մեքենայից հանել է իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը, անկանոն կրակոցներ արձակել 40-ամյա տղամարդու ուղղությամբ և դիմել փախուստի։
Եվրոպական երեք երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, Իրանին հայտնել են, որ պատրաստ են հետաձգել Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը, եթե Թեհրանը համաձայնի ուղիղ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ։
Բռունցքները բա՛րձր և միաբերա՛ն. Ար-ցա՛խ, Ար-ցա՛խ
Եթե փակենք Արցախի էջը, կփակենք մեր ժողովրդի ապագան. Սամվել Յեվրիկյան