«Նիկոլ Փաշինյանն իր քայլերով համաշխարհային ամբողջ պատերազմը բերում է Հայաստանի վրա, համաշխարհային «մուտիլովշիկ» է, էլի։ 5 տարի առաջ եմ ասել՝ այս մարդիկ երկիրը տանում են կործանման, չկա երկիր, չկա պատասխանատու՝ վերջ»,- ընդգծեց Աշոտ Սևյանը։
«Այդ ընթացքում կբերեն ադրբեջանցիների ու այդ տարածքներում տներ «կդզեն-կփչեն» ու կբնակեցնեն, ավտոմատ մի քանի տարի հետո ամեն ինչ կավարտվի, էլ ի՞նչ Մեղրի, ամբողջ Սյունիքը կկորցնենք։ Արցախում հիշո՞ւմ եք՝ ինչ արեցին, անունը դրեցին «բնապահպանական բողոք» ու Բերձորի ճանապարհը փակեցին ու մեկ տարի հետո հայաթափեցին, նույնն էլ Սյունիքում է լինելու։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագիտության դոկտոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է։
«Հայկական կողմը հավանաբար փորձում է դիմադրել, գնում է Ֆրանսիա, Բրյուսել, փորձում է Եվրոպայից օգնություն ստանալ։ Պետք է հստակ տեղեկություն իմանալ՝ ինչ է կատարվում, որպեսզի հնարավոր լինի հստակ պատասխանել, թե ինչ է լինելու»։
Նիկոլ Փաշինյանին չի՛ հաջողվելու Ադրբեջանի հետ կնքել Խաղաղության պայմանագիր. չի՛ լինելու նման պայմանագիր, որովհետև ադրբեջանական կողմից արվող հայտարարություններն են հենց այդ մասին վկայում. օրինակ՝ այս տարվա մարտին հայտարարեցին, որ «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումն ամենևին էլ չի նշանակում բոլոր խնդիրների լուծում. 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Ալիևը ցանկանում է Հայաստանից ստանալ տարածք՝ ճանապարհ, որով ինչ ուզենա՝ կարող է տեղափոխել, և հայկական կողմը դա չի ստուգի։ Ադրբեջանն ուզում է երթուղի, որի վրա Հայաստանը որևէ իրավասություն չի ունենա, որովհետև աշխարհաքաղաքական փոփոխությունների կամ Հայաստանում իշխանափոխության դեպքում Հայաստանը կարող է այդ ճանապարհն Ադրբեջանի համար փակել։ Հենց այդ խնդիրը բացառելու համար է ուզում տարածք՝ առանց ՀՀ իրավազորության»,- ասաց միջազգայնագետը։
«Գործակալական ցանցը և դրա պարագլուխն իրականացնում են իրենց տերերի կամ ուղղորդողների կողմից հրահանգված բառապաշարի շրջանառությունը։ Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվում է գործակալական աշխատանք՝ սկսած դեռ 2018 թվականից։ Գարեգին Նժեդեհի արձանի հանելը, նրան Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստ ներկայացնելը… ամեն ինչ սկսեց էստեղից, հետևապես, այն խոսույթը, որը Փաշինյանը դնում է շրջանառության մեջ, ինչպես նաև իր ընտանեկան կադրերի հրապարակումը, պատականություններ չեն»:
«Թե ինչո՞ւ այսպիսի լուծում առաջարկվեց, պատասխանը շատ պարզ է. դա ի սկզբանե եղել է Ադրբեջանի առաջարկը։ Ադրբեջանը կարողացավ այս հարցում համոզել Արևմուտքին և վաճառել այս օրակարգը նաև Ռուսաստանին»,- ասաց Մելքոնյանը՝ ընդգծելով՝ Ադրբեջանն իր արտաքին քաղաքականությամբ ստեղծել է մի իրավիճակ, որ Սյունիքով միջանցք տալով՝ շահագրգռված են և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը, որովհետև Ադրբեջանի հաշվարկը հետևյալն է.