Ցանկացած պետության գլխավոր խնդիրը երկրի ներքաղաքական կայունության ապահովումն է, քանզի դրա հակոտնյան քաոսն է։ Ցնցումներ սովորաբար հրահրում են ընդդիմադիր քաղաքական ուժերը, մինչդեռ Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Տառապելով մեծամոլության սինդրոմով, Փաշինյանը, որպես կանոն, ինքն է թեժացնում իրավիճակը։
«Աստված անի՝ Իրան-Իսրայել պատերազմն ավարտվի քաղաքական հանգուցալուծմամբ, ու ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքերն արդյունք տան»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Թուրքական հակահայ քաղաքականության քննադատության հետ մեկտեղ՝ թերթը զբաղվում էր նաև Արցախի բնակչությանը համախմբելով, որպեսզի կազմակերպված լինի Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների փրկության գործը: Արցախի գրատպության և մամուլի տպագրության գլխավոր կենտրոն Շուշին կարողանում էր այդկերպ լուրջ քաղաքական և հասարակական գործունեություն ծավալել:
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի բնորոշմամբ՝ 2018 թվականից հետո ՀՀ իշխանությունը վարում է քաոսային քաղաքականություն, որը վնասում է ոչ միայն Հայաստանին, այլև Հայաստանի դաշնակիցներին, տվյալ դեպքում՝ Ռուսաստանին։ Ավելին՝ 2018 թվականի հեղափոխությունն ուղղված էր նաև Ռուսաստանի դեմ, նրան տարածաշրջանից հանելու և Թուրքիային բերելու։
Քաղաքական և պետական կառավարման հավակնություններ ունեցող միավորները արագ պետք է վերափոխվեն այդ առումով՝ դառնան հստակ։ Եվ երկրի հանրային օրակարգը վերցնեն նրա ձեռքից՝ հստակ ասելիքով։
Մինչ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն իր ընկեր-գործընկեր Կարեն Անդրեասյանի հետ միասին կարգավորում է իր հետ առնչվող որոշակի իրավական հարցեր, Արդարադատության նախարարությունում (ԱՆ)՝ բախտի, իսկ ավելի ստույգ՝ «հեղափոխության» բերմամբ հայտնված «կադրերը» հետևողականորեն փլուզում են կառույցը:
20-րդ դարասկիզբը թե՛ համաշխարհային, և թե՛ Հայոց պատմության համատեքստում ամենադրամատիկ, ողբերգական և բարդ պատմական ժամանակաշրջաններից մեկն էր: Հայաստանի դեպքում պատմական, աշխարհաքաղաքական բարդ ընթացքին զուգահեռ՝ չափազանց ծանր էր նաև սոցիալական, հասարակական ու կենցաղային վիճակը: Մասնավորապես, 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին սովի, համաճարակների և այլ խնդիրների պատճառով ծանր էր նաև Երևանի կյանքը: Այդ ամենի մասին պատմական փաստերը, […]
Կենտրոնական բանկն այնքան հապաղեց, որ արժութային դաշտում վերջին օրերին սկսված խուճապն ու բացասական սպասումներն արագորեն տարածվեցին նաև սպառողական ապրանքների շուկա՝ կրկնակի հարվածելով քաղաքացու գրպանին։ Հասկանալով, որ տարադրամի թանկացմանը կամ դրամի արժեզրկմանը հետևելու է բազմաթիվ ապրանքների գների բարձրացում, մարդիկ սկսեցին սրբել խանութների ցուցափեղկերը։
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում գաղտնի քվեարկությամբ ԱՀ նախագահ ընտրվեց Սամվել Սերգեյի Շահրամանյանը:
Վաղն առավոտյան, ժամը 11:00-ին Արցախում աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: