Բաժիններ՝

Թրամփը հրաժարվել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ի ձևաչափով

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի ձևաչափով անվտանգության երաշխիքներ չի տրամադրի Ուկրաինային։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

Թրամփին հարց են ուղղել՝ արդյոք Վաշինգտոնը կարող է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել։

«Ոչ ՆԱՏՕ-ի ձևաչափով…. Կան որոշակի բաներ, որոնք տեղի չեն ունենա», – Թրամփի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ անվտանգության երաշխիքները հնարավոր են Եվրոպայի հետ միասին։

Թրամփը նաև հայտնել է, որ տարածքների փոխանակման թեման կքննարկվի, սակայն Ուկրաինան պետք է այդ որոշումը կայացնի։

Ալյասկայի Անքորիջ քաղաքի ռազմաբազայում օգոստոսի 15-ին ավելի ուշ սպասվում է Դոնալդ Թրամփի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկման գլխավոր թեման ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն է։

Հատկանշական է այն, որ ՌԴ նախագահն առաջին անգամ է այցելում Ալյասկա այն բանից հետո, երբ 1867 թվականին Ռուսական կայսրությունը տարածքը վաճառեց ԱՄՆ-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031