Ռուսաստանը և Հնդկաստանը կշարունակեն ընդլայնել կառուցողական երկկողմ համագործակցությունը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հանրապետության անկախության օրվա առթիվ Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին և վարչապետ Նարենդրա Մոդիին հղած շնորհավորական ուղերձում նշել է երկու պետությունների հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերությունը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Մեծ նշանակություն ենք տալիս Հնդկաստանի հետ հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության հարաբերություններին: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ էլ ամեն կերպ կընդլայնենք կառուցողական երկկողմ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Դա լիովին համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին, ընթանում է անվտանգության և կայունության ամրապնդման հունով  տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում», – ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031