Բոլորը գիտեն, որ իմ պաշտպանյալն անմեղ է, որ սա քաղաքական գործ է. Սամվել Կարապետյանի շահերը կպաշտպանեմ նաև արտերկրում. միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամ

«Սամվել Կարապետյանին անհիմն մեղադրանքներով են անազատության մեջ պահում։ Այդ մեղադրանքները կոռեկտ չեն, թեև դրանք կազմել է հանրապետության գլխավոր դատախազը»,-դատարանի բակում լրագրողներին ասել է Կարապետյանի փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Ռոբերտ Ամստերդամը։

«Բոլորը գիտեն, որ իմ պաշտպանյալն անմեղ է, որ սա քաղաքական գործ է։ Թույլ կառավարությունը փորձում է ուշադրությունը շեղել իր սխալներից՝ հարձակվելով եկեղեցու և այդ անմեղ մարդու վրա։ Չի կարելի արհեստական ինտելեկտի դարաշրջանը դիմավորել ցուցադրական գործընթացներով»,- ասել է փաստաբանը։

Ամստերդամին թույլ չեն տվել մասնակցել դատական այսօրվա նիստին, սակայն նա հույս ունի ներկա գտնվել հաջորդին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031