Աղոթեք մեզ համար, Վեհափառ, աղոթեք մեր ժողովրդի զավակների համար, որպեսզի Աստված մեզ փրկի. Տ. Եսայի Վրդ. Էօրտէքեան

Քեսաբի հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Եսայի Վրդ. Էօրտէքեանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Քեսաբի հրդեհի առաջացրած ծանր վիճակը.

«Նախ ուրախ ենք, որ այս նեղ ժամանակահատվածում հետաքրքրվում եք Քեսաբի ժողովրդով: Ուզում եմ ամփոփ ներկայացնել, թե ինչ է կատարվում Քեսաբի ներսում:

Ներկա պահին Քեսաբի մեջ երեք տեղեր շատ վատ կերպով այրվում են: Դժբախտաբար, կառավարության կողմից օգնություն չկա, հրշեջ մեքենաներ չկան, մենք, երիտասարդները, ժողովուրդը մեր կարողություններով փորձում ենք մարել կրակը, սակայն, դժբախտաբար և ցավոք սրտի, շատ տներ այրված են, բավական վնասներ ունենք: Անցյալ անգամները շատ վնասներ չունեինք… Նայեք, բավական մեծ է կրակը, գյուղացիները փորձում են մարել կրակը, սակայն խնդրում ենք, Վեհափառ Տեր, որ ձեր կողմից աղոթեք մեր ժողովրդի զավակների համար, որպեսզի Աստված մեզ փրկի:

Բարեբախտաբար, կարողացանք ժողովրդի զավակներին փրկել, հանել իրենց տներից, սակայն նյութական և բարոյական վնասները շատ են…

Աղոթեք մեզ համար, Վեհափառ»,-ասում է Տ. Եսայի Վրդ. Էօրտէքեանը:

Տեսանյութեր

Լրահոս