Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սյունիքի զանգերի հատվածում բախվել են «Kia Sorento» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչներն օդ են բարձրացել այն բանից հետո, ինչ քաղաքացիական ինքնաթիռ է մտել Բեդմինստերի (Նյու Ջերսի նահանգ) գոլֆ-ակումբի՝ թռիչքների համար սահմանափակ օդային տարածք: Գոլֆ-ակումբում էր գտնվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնել են Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության ներկայացուցիչները:
Մեր երկու պետությունների միջև գոյություն ունի վստահության վրա հիմնված հարաբերությունների պատմություն, և կարծում եմ, թե՛ Իրանը, և թե՛ Հայաստանը պետք է գնահատեն այդ հիմքը։ Վստահ եմ, որ երկու պետություններն էլ շահագրգիռ են պահելու իրենց բարեկամական հարաբերությունները, որովհետև դա համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 100 մլն ֆունտ ստեռլինգ (132 միլիոն ԱՄՆ դոլար) կծախսի Լա Մանշ նեղուցի միջով իրականացվող անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։
Վերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքները ցույց են տվել, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վճռականորեն է տրամադրված ոչ սպանդանոցային ծագման մսի իրացում թույլ չտալու հարցում: Երկշաբաթյա մշտադիտարկումների արդյունքում, որին հետևել-մասնակցել է նաև Տեսչական մարմնի ղեկավարը, առգավվել և ոչնչացման է տարվել միայն Երևանում 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Ռուսաստանի Կամչատկայի թերակղզում ակտիվացած Կլյուչևսկայա Սոպկա հրաբուխը ծովի մակերևույթից 6,5 կմ բարձրությամբ մոխիր է արտանետել, ինչի հետևանքով սպառնալիք է առաջացել ավիափոխադրումների համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի բաժնի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը։
Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար հանդիսատես։ Ընդհանուր առմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կայցելի Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը
Ադրբեջանն իր երկրում տեղայված Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունն է փակում, դրանից առաջ էլ ՄԱԿ-ի տարբեր ծրագրեր, միջազգային ԶԼՄ-ների թղթակցային գրասենյակներ և այդպես շարունակ, սակայն որևէ լուրջ դերակատարի կողմից արձագանք չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 4-8-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Աբրահամի համաձայնագրերը ամերիկյան նախաձեռնություն է, որի նպատակն է Իսրայելի և արաբական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա տան այգում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 532 թուփ։
Ժամանակակից կարտոֆիլն առաջացել է վայրի կարտոֆիլի և լոլիկի բնական խաչասերման արդյունքում՝ մոտ ինը միլիոն տարի առաջ Հարավային Ամերիկայում:
«Բոլոր առաքինությունների գլուխը խոնարհությունն է, իսկ ախտերի գլուխը՝ փառասիրությունը»,- ասել է սբ. Հովհան Մանդակունին: Եկեղեցու հայրերի բնորոշմամբ՝ փառասիրությունը հոգևոր հիվանդություն է, անիրավ կիրք, այն նման է ստորջրյա խութի. եթե բախվես նրան, ապա ամբողջ ունեցած բեռդ կարող ես կորցնել: Այս կիրքը տիրապետում է նրան, ով կորցրել է Աստծո հանդեպ երկյուղը կամ էլ երբևիցե չի փորձել այն ձեռք բերել:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` 2024 թվականին Վրաստանում գործել է 239 հիվանդանոց։
Արիզոնայի համալսարանի գիտնականների պնդմամբ, խոհանոցային սրբիչները վտանգավոր են տան բնակիչների առողջության համար:
Սևանում Վարդավառը նշելը կամ վիզա ստանալու հերթերն ամենին էլ լավ ապրելու չափանիշներ չեն։ Պարզապես, երբ իրական կյանքում առաջընթաց չկա, այսպիսի ճղճիմ քարոզչական փուչիկներով են փորձում խաբել ու կերակրել հասարակության։ Դրանից մարդկանց կյանքում բան չի փոխվում, հատկապես, երբ ամեն առավոտ առերեսվում են ապրելու դժվարություններին, համատարած թանկացումներին ու իրենց խղճուկ աշխատավարձերին։