Ավելի վաղ «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Մարին Լը Պենը ևս քննադատել էր գործարքը՝ այն համարելով «լիակատար ձախողում Եվրոպայի համար»։
Պոկում վարժությունում նա բարձրացրել է 47 և 51 կգ, իսկ հրում վարժությունում՝ 57 ու 62 կգ կշռող ծանրաձողերը:
Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի իշխանությունները համաձայնության են եկել անհապաղ հրադադարի շուրջ։
Ամբողջ մրցաշարը, որն 9 փուլով է անցկացվել, Հակոբյանը խաղացել է առանց պարտությունների և վաստակել 5.5 միավոր։ Չեմպիոնի տիտղոսը նա զիջել է գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիշբեյնին լրացուցիչ ցուցանիշներով։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ա.-ն լրատվական ալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը ՀՀ նախկին երկու նախագահներին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող իրենց գաղափարակից գեներալների միջոցով կատարել ռազմական հեղաշրջում:
Հունվարի 1-ին Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը Եվրոպա ամբողջությամբ դադարեցվել է՝ «Գազպրոմի» հետ համաձայնագիրը երկարաձգելուց Կիևի հրաժարվելու պատճառով։
Կամբոջան արգելել էր Թաիլանդից այնպիսի ապրանքների ներմուծումը, ինչպիսիք են մրգերն ու բանջարեղենները, ինչպես նաև դադարեցրել էր էլեկտրաէներգիայի և համացանցի ծառայությունների ներմուծումը։ Վերջին շաբաթներին երկու երկրներն ուժեղացրել էին զինված ներկայությունը սահմաններին։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականից սկսած՝ 3 անգամ Wizz Air Հունգարիային պատվիրակել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ մարքեթինգային և գովազդային ծառայություններ։
Մոսկվան շարունակում է բաց մնալ Միացյալ Նահանգների և ցանկացած եվրոպական երկրի հետ երկխոսության համար:
Կորեական կողմից միջկառավարական հանձնաժողովը գլխավորող ԿԺԴՀ-ի արտաքին տնտեսական գործերի նախարար Յուն Չժոն Հոն ավիաչվերթի ժամանման պատվին կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ ասել է, որ այս ավիաչվերթի գործարկումը բարենպաստ պայման կլինի երկկողմ տնտեսական համագործակցության ինտենսիվ զարգացման համար։
2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո հութիները նախազգուշացրել են, որ կգնդակոծեն Իսրայելի տարածքը և նրա հետ կապված նավերին թույլ չեն տա անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի ջրերով:
Խոսնակը հավելել է, որ այս ուղղությամբ որևէ հատուկ նախապատրաստական աշխատանքներ այս պահին չեն ընթանում։
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս․Օ․-ի, բնապահպանության նախկին նախարար Ա.Մ.-ի և ևս 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:
Այն Polaris Ranger XP մոդիֆիկացված ամենագնաց մեքենա է. նմանատիպ ամենագնաց սովորական մեքենայի գինը սկսվում է 27,999 դոլարից
Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը հայտարարություն է արել, որ՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բախումը օրակարգային չէ»:
#ՀԻՄԱ. ԼԱՎՐՈՎԻ ԵԼՈՒՅԹԸ «ԻՄԱՍՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔ» ՖՈՐՈՒՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Վերջին օրերին շատ է խոսվել տարածաշրջանում ծավալվող զարգացումներին արտատարածաշրջանային ուժերի հնարավոր մասնակցության մասին։
Թաիլանդի ԱԳՆ-ից մեղադրել էին Կամբոջային սահմանային հատվածներում ականներ տեղադրելու մեջ, ինչի հետևանքով վերջին օրերին ուժել էին Թաիլանդի բանակի ներկայացուցիչները։
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բնորոշմամբ՝ «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի ապրած կյանքը և գործը հարգանքի է արժանի։
Նախագահ Մակրոնը զանգահարեց մեր նախագահին, նա անմիջապես վերցրեց հեռախոսը։
Իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրած ասուլիսի ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասաց, թե ինչպիսի մարդ է տեսնում՝ որպես վարչապետի թեկնածու:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պատվիրակությունը կարող է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում այցելել Իրանի՝ քննարկելու համագործակցության շարունակման տարբերակները։
Ինչպիսի՞ն կլինի Հայաստանում խելացի և նորարար գյուղատնտեսությունը մոտ ապագայում։ Ակբա բանկի գլխավոր գործընկերությամբ իրականացվող Sevan AgriTech Summit-ում նորարարությունը հանդիպում է գյուղատնտեսության ներկա փորձին՝ ձևավորելով համատեղ լուծումներ ապագայի համար։ Գյուղոլորտի զարգացմամբ հետաքրքված ստարտափերների հետ այս հարթակում քննարկվել են ոլորտի կարևորագույն մարտահրավերները՝ կլիմայի փոփոխությունից մինչև ֆերմերների երիտասարդացում, և մատնանշվել են լուծման հնարավոր ուղիներ։
Գնացքը Զիգմարինգենից մեկնել է Ուլմ: Գնացքների երթևեկությունն այդ հատվածում դադարեցվել է:
«Սուտ է, «սարքովի», երբ ասում են, թե Գյումրին ամենակրիմինալ քաղաքն է, ուղղակի պետական կառույցներն ուզում են, որ այդպես ներկայացնեն։ Հետո՝ ինչի երկրում կրիմինալ կա՞, ինչու նման կյանք կա՞»,- պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե իր պաշտոնավարման օրոք կրիմինալը քաղաքում նվազե՞լ է։
Սպիտակ տունը, Քամալա Հարիսի, Բեյոնսեի կամ Օփրայի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել Թրամփի մեղադրանքները։
«12 տեղ են պտտվում քաղաքապետի որոշումները: Հասկանալի՞ է, ընդհուպ քաղաքի գլխավոր հատակագիծն էլ կա, դա հակաօրինական և հակասահմանադրական է: Այստեղ ՔՊ-ական պատգամավորները շատ մեծ աշխատանք ունեն անելու, որ կարողանան ԱԺ-ում փոփոխություն մտցնել: Չնայած հիմա, ինչքան գիտեմ, վարչապետի հանձնարարականով աշխատանքներ են տարվում, որ եթե լուծեն այդ հարցը, ես կասեմ՝ շնորհակալություն, ճիշտ բան արեցիք:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի գրառմանը՝ «Вор должен сидеть в тюрьме, а не фонтанами баловаться», քանի որ լրագրողները նշեցին, որ Փաշինյանի այդ գրառումը, շատերի կարծիքով՝ հենց Վարդան Ղուկասյանին էր ուղղված։
Փաստացի այս շաբաթ հանրային տրանսպորտում տուգանելու ենք պոտենցիալ խախտողներին. Տիգրան Ավինյան