Բաժիններ՝

Թաիլանդը Կամբոջայի հետ բախումների հետևանով 22 զոհ ունի

Թաիլանդում Կամբոջային սահմանակից տարածքներում զինված հակամարտության հետևանքով զոհվել է առնվազն 14 քաղաքացիական անձ և 8 զինծառայող, ևս 140 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Թաիլանդի կառավարությունը։

Բախումների ընթացքում վիրավորվել է 103 զինծառայող։ Սահմանային գոտուց տարհանված տեղացի բնակիչների թիվը գերազանցել է 139,6 հազարը։ Հուլիսի 24-ի առավոտյան Կամբոջա-Թաիլանդ սահմանի երկայնքով տեղի էին ունեցել զինված բախումներ։

Թաիլանդի ԱԳՆ-ից մեղադրել էին Կամբոջային սահմանային հատվածներում ականներ տեղադրելու մեջ, ինչի հետևանքով վերջին օրերին ուժել էին Թաիլանդի բանակի ներկայացուցիչները։

ԱԳՆ-ից հայտնել էին նաև Կամբոջայում իրենց դեսպանին հետ կանչելու մասին՝ խնդրելով այդ երկրին համապատասխանաբար հետ կանչել Թաիլանդում իրենց դեսպանին։Հուլիսի 26-ին Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Կամբոջայի վարչապետի և Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարի հետ և ասել, որ երկու կողմերն էլ պատրաստ են բանակցել հրադադարի շուրջ։

Հուլիսի 27-ին Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը հայտարարել էր, որ Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները բանակցություններ կանցկացնեն Մալայզիայում հուլիսի 28-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս