Բաժիններ՝

Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ երկխոսության համար․ Լավրով

Մոսկվան շարունակում է բաց մնալ Միացյալ Նահանգների և ցանկացած եվրոպական երկրի հետ երկխոսության համար: Այս մասին հուլիսի 28-ին համառուսաստանյան երիտասարդական կրթական ֆորումի շրջանակում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Նախագահ Թրամփը, ինչպես նա բազմիցս ասել է, բացառապես ելնում է առողջ բանականությունից, նկատի ունեմ, առաջին հերթին, գործարար նկատառումներից՝ այն, ինչը ձեռնտու է Միացյալ Նահանգներին։ Դուք, հավանաբար, հետևում եք նրա ձեռնարկած գործողություններին առաջին հերթին առևտրային ոլորտում, և այստեղ նրանք համաձայնության են եկել Եվրոպայի հետ, ինչը, իհարկե, վնասակար է Հին մայրցամաքի համար՝ սա վերլուծելու կարիք չկա։ Բայց նախագահ Թրամփը պրագմատիկ է, նա չի ցանկանում որևէ պատերազմ, և նա, ի տարբերություն իր նախորդի՝ պարոն Բայդենի, և ի տարբերություն ներկայիս եվրոպական էլիտաների, բաց է երկխոսության համար։ Միշտ, նույնիսկ «սառը պատերազմի» տարիներին, երկխոսությունը զարգացել է և թույլ է տվել հակադիր ճամբարներին ավելի լավ հասկանալ միմյանց մտադրությունները, առաջին հերթին՝ խոշոր պատերազմը կանխելու համար։ Այս բնազդը կորել է Եվրոպայում», – հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

Լավրովը հիշեցրել է, որ նույնիսկ Սառը պատերազմի ժամանակ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը միշտ պահպանվել է։

«Մենք միշտ կողմ ենք եղել երկխոսությանը, նույնիսկ ամենադժվար ժամանակներում, և նույնիսկ Սառը պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը երբեք չի ընդհատվել։ Սառը պատերազմի ժամանակ փոխադարձ հարգանք կար, բայց հիմա դա չկա։ Եվրոպան պարզապես խելագարվել է», – ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը բաց է երկխոսության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս