Բաժիններ՝

Մոսկվա-Փհենյան առաջին ուղիղ ավիաչվերթը վայրէջք կատարեց ԿԺԴՀ-ում

Մոսկվայից Փհենյան առաջին ուղիղ ավիաչվերթը վայրէջք է կատարել Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում տեղական ժամանակով 09:30-ին։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս»  գործակալությունից:Թռիչքի տևողությունը կազմել է շուրջ ութ ժամ։

Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքից դեպի Ռուսաստանի մայրաքաղաք հետադարձ չվերթը նախատեսված է հուլիսի 29-ին։Հուլիսի սկզբին «Ռոսավիացիա»-ն Nordwind («Հյուսիսային քամի») ավիաընկերությանը իրավունք է տվել թռիչքներ կատարել դեպի ԿԺԴՀ։

Ընկերությունը հուլիսի 18-ին սկսել է Մոսկվայից դեպի Փհենյան տոմսեր վաճառել, որոնց արժեքը սկսվում է 44,7 հազար ռուբլուց։

Ինչպես հայտնել է ՌԴ բնական պաշարների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կոզլովը, որը գլխավորում է ռուսական կողմից ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, չվերթները կիրականացվեն ամիսը մեկ անգամ։

Կոզլովն այս չվերթի մեկնարկը որակել է պատմական իրադարձություն՝ ընդգծելով երկու մայրաքաղաքները միացնելու կարևորությունը: Կորեական կողմից միջկառավարական հանձնաժողովը գլխավորող ԿԺԴՀ-ի արտաքին տնտեսական գործերի նախարար Յուն Չժոն Հոն ավիաչվերթի ժամանման պատվին կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ ասել է, որ այս ավիաչվերթի գործարկումը բարենպաստ պայման կլինի երկկողմ տնտեսական համագործակցության ինտենսիվ զարգացման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031