
Վարչապետի թեկնածու լինել պատրաստ եմ և կարող եմ. խոստացածներս չարեցի, երկու ձեռքս կտրե՛ք. Ղուկասյան
Իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրած ասուլիսի ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասաց, թե ինչպիսի մարդ է տեսնում՝ որպես վարչապետի թեկնածու:
«Կշեռքի մի նժարին դրված է հայ ժողովուրդը, մյուսի վրա դրված է մի քանի ընտանիք, երկրի ընդերքն ու հարստությունն ամբողջությամբ գտնվում է այդ մի քանի ընտանիքի ձեռքին, և դրանք պետությունից հարուստ են: Եթե կա մի մարդ, որ իմ սկզբունքով մտածի, անպայման ես իրեն կպաշտպանեմ:
Այսքան իմ տարիների ապրածը ցույց է տալիս, որ երկիրն այս ճահիճից դուրս բերելու միակ գրավականն այդ սկզբունքներն իրականացնողներն են լինելու»,- նշեց նա և հավելեց, որ եթե վերը նշված համապատասխան մարդը չգտնվի, և ժողովուրդն իրենից պահանջի նման պարտականություն ստանձնել, ինքը պատրաստ կլինի դրան:
«Ես պատրաստ եմ և կարող եմ: Իսկ եթե չանեմ իմ ասածները, բարձրաձայն ասում եմ, երկու ձեռքս կտրեք: Եթե արագ կարգով էս երկիրը ոտքի չկանգնացնեմ, ուրեմն ես իմ հորս տղեն չեմ»,- շեշտեց Գյումրիի քաղաքապետը:
Մանրամասները՝ տեսանյութում