
Ֆրանսիայի վարչապետը «սև օր» է անվանել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև գործարքի կնքումը

ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի կնքումը «սև օր» է դարձել Եվրամիության համար, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն։
«[Եվրահանձնաժողովի ղեկավար] Ուրսուլա ֆոն դեր Լայենի համաձայնագիրը [ԱՄՆ նախագահ] Դոնալդ Թրամփի հետ դարձել է սև օր Եվրամիության համար: Դաշինքը, որն ստեղծվել է սեփական արժեքների ու շահերի պաշտպանության համար, ենթարկման է՝ գնացել Միացյալ Նահանգներին»,-գրել է Բայրուն X-ի իր էջում։ Ավելի վաղ «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդ Մարին Լը Պենը ևս քննադատել էր գործարքը՝ այն համարելով «լիակատար ձախողում Եվրոպայի համար»։
Հուլիսի 27-ին Թրամփը ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը համաձայնության են եկել, որ Միացյալ Նահանգներ ներմուծվող բոլոր եվրոպական ապրանքների մաքսատուրքը կկազմի 15%, ըստ որում ԵՄ-ն մաքսատուրքեր չի գանձի ամերիկյան ապրանքներից: Մինչ այդ Թրամփի վարչակազմը հայտարարում էր ԵՄ ամբողջ արտահանման համար 30%-ի չափով նոր առևտրային մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին։ Թրամփը Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնություներն անվանել է «ամենախոշորները» պատմության մեջ: