ՌԴ նախագահի խոսնակը նշել է նաև, որ բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել կարգավորման վերաբերյալ երկու կողմերի հուշագրերի նախագծերը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ:
Վերջին օրերին ՌԴ օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների պատճառով։
ԱՄՆ-ն հատկացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդհանուր բյուջեի մոտ 8%-ը։ Մինչև Թրամփի կողմից ԱՄՆ-ն առաջին անգամ կազմակերպությունից դուրս բերելն այդ ֆինանսավորումը կազմում էր 20%:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:
Հուլիսի 14-ին Fastex-ի գրասենյակում տեղի ունեցած միջոցառմանը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է ևս 209 մլն 80000 դրամի չափով աջակցություն։
Սևանի ափին հուլիսի 20-ից 26-ը անցկացվում է ստարտափների մեծ համաժողովը, որը թվով 12-րդ է։ Համաժողովների շարքը մեկնարկել է 2016 թվականից և նախկինում նույնիսկ անցկացվել է ԱՄԷ-ում և Հնդկաստանում։
Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի խոսքով՝ կրթօջախի տնօրենը նախ պետք է բացի ու կարդա ՀՀ օրենսդրությունը, որ դպրոցն ապաքաղաքական կառույց է և առհասարակ իրավունք չունի մասնակցելու նման քաղաքական գործողությունների։
Նազելի Բաղդասարյանը, որն այս օրերին նույնպես արձակուրդում է, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի՝ «Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի» Կովկասագիտության սեկտորի պաշտոնական տելեգրամյան ալիքին մեկնաբանություն է տվել Team-ի, NVIDIA-ի և Firebird-ի կողմից հայտարարված տարածաշրջանային ԱԲ սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու` 500 մլն դոլար արժողությամբ մեգանախագծի վերաբերյալ։
Ռուսական նավթի գնի առավելագույն շեմը մեկ բարելի դիմաց 60 դոլարից իջեցվել է մինչև 47,6 դոլար: Արգելքի տակ է հայտնվել նաև ռուսական նավթի հիմքով նավթամթերքների ներմուծումը ԵՄ:
Ղեկավարությանը հաճոյանալու ձեր բարձր ունակությունը գերազանցում է ձեր գիտելիքներին և կարողություններին. Տեր Գաբրիելը՝ Ռուբեն Ռուբինյանին
Կրեմլը հույս ունի, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները չեն տուժի Ուկրաինայի հարցում առկա տարաձայնություններից: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ուկրաինային աջակցող հայտարարություններին և այդ երկրի Զինված ուժերի ստորաբաժանումների շևրոնները որպես նվեր ընդունելուն:
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի միաձայն որոշումը հստակ և հուսադրող ուղերձ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են պայքարել արդարության, ճշմարտության և արժանապատիվ խաղաղության համար։
Հուլիսի 21-ին՝ ժամը 01.20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ ՓԲԸ-ի 2-րդ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի պատուհանի ճաղավանդակը պոկելու եղանակով փախուստի են դիմել երկու հարկադիր բուժվող։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երեկ պաշտոնական հայտարարությամբ դատապարտել էր Նիկոլ Փաշինյանի կողմից հարձակում ու բռնություն հրահրելու փորձը, որը բացահայտ միջամտություն է Հայոց Եկեղեցու կյանքին և նրա ինքնակառավարմանը։
Թուրքիայի և Իրանի դիվանագիտության ղեկավարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաքչին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են Ստամբուլում Իրանի միջուկային հարցի շուրջ կայանալիք խորհրդակցություններին։ Կողմերը քննարկել են նաև Գազայում տեղի ունեցող իրադարձությունները։
Նիկոլի նպատակը Վեհափառին իշխանազրկելն է, և նա հետևողականորեն ու հմտորեն փորձում է մարդկանց ընկալումներում Վեհափառի իշխանության լեգիտիմությունը կապել/պայմանավորել իր՝ Վեհարանը գրավել կամ չգրավելու հետ։
ՀՀ գերագույն գլխավոր զիջողը՝ առանց աչք թարթելու, համաձայնել ա քննարկել ՀՀ ինքնիշխանության ոչնչացման էդ թեման, հետո երբ արտահոսք եղավ, 4.5 ժամ ասուլիսին՝ իրեն ռետինե խողովակի տեղ դրած, համոզում էր, թե արտապատվիրակում ա դա ռժդ կամ Զվարթնոցի նման է` թուլանանք հաճույք ստանանք:
Նա կրկնել է Բաքվի պնդումներն առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում անցկացվի հանրաքվե՝ երկրի Սահմանադրությունից Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները բացառելու նպատակով։
Իսկ թե տարածաշրջանային ինչ վտանգավոր զարգացումներ են սպասվում առաջիկայում, ինչ ընթացակարգով ու գործիքակազմով վերականգնել սահմանադրական կարգը Հայաստանում, ինչպես կասեցնել պետության սրընթաց գահավիժումը՝ հաջորդիվ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 14-ին հայտարարել է, որ զենք և ռազմական տեխնիկա կփոխանցի Կիևին, և որ այդ մատակարարումների համար կվճարի Եվրոպան: Այդ գործընթացի համակարգումն իրականացնում է ՆԱՏՕ-ն:
Վիզայի վճարի հետ կապված նոր պահանջների մանրամասները դեռ հստակ չեն;
«Ինչպես 7 տարի շարունակ, այսօր ևս Նիկոլ Փաշինյանը խախտում է ՀՀ Սահմանադրությունը,- 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառ հայրապետին ու մյուս հոգևորականներին հասցեագրվող «հաթաթաներին»՝ հակիրճ արձագանքեց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը՝ հիշեցնելով,- Պետությունն անջատ է եկեղեցուց, և, հետևաբար, որպես վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանն անելիք չունի, կապ չունի եկեղեցու հետ։ Նա չի կարողանում երկիրը ղեկավարել, հիմա էլ խառնվում է եկեղեցու հարցերին»։
Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ամերիկյան «Wall Street Journal» թերթը հայտնել է, որ Թուրքիան այս շաբաթ կարող է հայտարարել «Eurofighter Typhoon» ռազմական ինքնաթիռների գնման նախնական համաձայնագրի մասին: Գործարքի արժեքը 5․6 միլիարդ դոլար է։
Մեջլիսի որոշման համաձայն՝ ԱԷՄԳ-ի տեսուչներին թույլ չի տրվի մուտք գործել Իրան, եթե չերաշխավորվի երկրի միջուկային օբյեկտների և խաղաղ միջուկային գործունեության անվտանգությունը, որը պետք է հաստատվի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։
Ազգային ժողովում ստացել են հերթական պարգևավճարները՝ արձակուրդ մեկնելուց առաջ։
Աստծո առջեւ ուխտդ դրժելու, բարձրագույն կոչմանդ անհավատարիմ լինելու, մեղքերիդ քավությունը մեկնարկելու համար դու նախ ազատիր պաշտոնդ, սենյակդ, հանրապետությունը:
«Այս մարդիկ բառացի ասում են՝ ինչ են անում, ուր են տանում երկիրը, ոնց են կործանելու, բայց ժողովուրդը դեռ լուրջ չի ընդունում սա: Կրկնում եմ, աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների հոգևորականները, Արամ Առաջինը պետք է գան Հայաստան: Վատ չէր լինի, եթե տեղի ունեցողին արձագանքեին Հռոմի պապը, Ռուսաստանի հոգևոր առաջնորդը: Այսինքն, քրիստոնյա աշխարհը պիտի արձագանքի, քանի որ սա ոչ միայն հայկական եկեղեցու խնդիրն է, այլև քրիստոնեության դեմ պայքար է, որը ղեկավարում է Թուրքիայի նախագահ Էրդողանն իր ողջ ցինիզմով»,- նշեց Գրիգոր Գրիգորյանը: