ԱԺ աշխատակազմն արձակուրդ մեկնելուց առաջ հերթական պարգևավճարն է ստացել

Ազգային ժողովում ստացել են հերթական պարգևավճարները՝ արձակուրդ մեկնելուց առաջ։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, համաձայն որի՝ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները ստացել են միանվագ դրամական պարգևատրում։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի:

Կարդացեք նաև

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է ԱԺ նախագահի կարգադրությունում, որը հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031