
«Մեր հաղթանակի գրավականը պիտի լինի՝ չնվիրել Նիկոլին «հաղթական ճակատամարտ» կազմակերպելու հնարավորություն, ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՏՐՎԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՉԴԻՄԵԼ ԲՌՆՈՒԹՅԱՆ». Վահագն Մինասյան

Հանրային գործիչ Վահագն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի նպատակը Վեհափառին իշխանազրկելն է, և նա հետևողականորեն ու հմտորեն փորձում է մարդկանց ընկալումներում Վեհափառի իշխանության լեգիտիմությունը կապել/պայմանավորել իր՝ Վեհարանը գրավել կամ չգրավելու հետ։
Ինչո՞ւ է այդպես անում։ Որովհետև գիտի, որ ինչ դիմադրություն էլ լինի՝ բռնի ուժով կարո՛ղ է մտնել Վեհարան․ իր համար թանկ կամ էժան գնով, ռեպուտացիոն մեծ կամ փոքր կորուստներով, բայց նաղդ՝ կարող է։
Հետևաբար՝ իր ստրատեգիան հետևյալն է․
1. Մարդկանց ընկալումներում ամրագրել, որ եթե ինքը գրոհեց ու մտավ Վեհարան, ուրեմն պրծ՝ Վեհափառի իշխանությունն ավարտված է։
2. Ստռախ գանյատ անել․ ցույց տալ, որ ինքը կարող է ու պատրաստ է մտնել ու պղծել Վեհարանը։ Անխուսափելիության զգացում սերմանել։
3. Եթե այսքանից հետո Վեհափառն ընկրկի ու հրաժարական տա, ապա շատ լավ՝ սա իր համար լավագույն տարբերակն է։
4. Եթե չընկրկեց, ապա պետք է «հաղթական ճակատամարտ» սարքի՝ իր համար հնարավորինս էժան գնով ու հնարավորինս նվազ ռիսկերով։ Հաղթի այդ սարքած ճակատամարտում, ու մարդկանց ընկալումներում դա նստցնի որպես Վեհափառի պարտություն։
Օրինակ՝ եթե Վեհարանը պաշտպանողները բռնի դիմադրություն ցույց տան, ապա դրանով Նիկոլին նվիրած կլինեն իր ցանկալի այդ «հաղթական ճակատամարտը»։ Բռնի ուժ կկիրառի, կհաղթի ու դիմադրողներին էլ կմեղադրի տեռորիստության հոդվածներով։ Կպրծնի շատ էժան։
Կարող եք հակադարձել, ասելով՝ «բայց եթե բռնի դիմադրություն չլինի՝ է՛լ ավելի հեշտ կմտնի Վեհարան, իսկ տեռորիստության շառ անելու համար իրան ընդամենը դաշնակցության մի հատ մայկա ա պետք»։ Այո՛, բայց եթե ինքը հրապարակավ բռնի դիմադրություն չկոտրի, ապա չի՛ կարողանա, կամ շատ ավելի դժվար կլինի իր համար մարդկանց ընկալումներում «նստացնել» իր հաղթանակը։
Հիշե՛նք բոլոր այն շարժումները, որոնք ավարտվել են իր կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Բոլոր այդ դեպքերը մարդկանց ընկալումներում տպավորվել են որպես Նիկոլի հաղթանակ։
Ակնհայտ է, որ բռնի ուժի կիրառմամբ նա կարող է ու պատրաստ է մտնել Վեհարան, ու եթե այդպես լինի, դա նո՛ւյնպես մարդկանց ընկալումներում տպավորվելու է որպես Նիկոլի հաղթանակ՝ այդպիսով հեղինակազրկելով ու իշխանազրկելով Վեհափառին։
Ո՞րն է վատթարագույն սցենարը՝ այն դեպքում, եթե Վեհափառը չի ընկրկում, Նիկոլին էլ չի հաջողվում ստանալ «հաղթական ճակատամարտ»։ Այս դեպքում Նիկոլը, օրինակ, կարող է առանց արգելք մտնել Վեհարան ու Վեհափառին անձամբ դուրս հանել էնտեղից։ Այո, ահավոր ու նողկալի տեսարան կլինի․ բայց մի՞թե Վահափառը դրանից կիշխանազրկվի, մի՞թե նրա հեղինակությունը դրանից կնվազի։ Համոզված եմ, որ ո՛չ․ կամ առնվազն՝ շատ ավելի նվազ չափով, քան եթե Նիկոլը դա աներ «հաղթական ճակատամարտի» արդյունքում։
Բացի դա, Նիկոլին այդ «հաղթական ճակատամարտը» չնվիրելը լայն հնարավորություններ է բացում՝ ոչ բռնի միջոցներով Վեհափառի իշխանությունն էլ ավելի ուժեղացնելու և Վեհարան մտնելու գինը Նիկոլի համար էլ ավելի թանկացնելու համար։
Ուստի՝
Էջմիածնի համար պայքարում մեր հաղթանակի գրավականը պիտի լինի՝ չնվիրել Նիկոլին «հաղթական ճակատամարտ» կազմակերպելու հնարավորություն, ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉՏՐՎԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՉԴԻՄԵԼ ԲՌՆՈՒԹՅԱՆ։ Սա բազան է։ Սրա հիման վրա, իհարկե, կարելի է նաև կառուցել պաշտպանական ոչ բռնի գործողությունների մի ամբողջ հայեցակարգ, բայց դա շատ ավելի ծավալուն թեմա է, ու հնարավոր է միայն այս բազայի ապահովման դեպքում։
Հ․Գ․ Ովքեր #նզովյալ-ենց այդ անհավատների հավաքի ժամանակ լինելու են Էջմիածնում (որոնցից մեկը ես եմ լինելու), խնդրում ու հորդորում եմ՝ հնարավորինս հեռու մնալ դրանցից»։