
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորներին հանգստի համար ներքնակներ են տրամադրում՝ չվերթերի հետաձգումների ֆոնին

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորներին հանգստի համար ներքնակներ են տրամադրում՝ չվերթերի հետաձգումների ֆոնինՄոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի աշխատակիցներն ուղևորներին ներքնակներ են տրամադրում՝ չվերթերի ուշացումների ֆոնին, ասվում է օդանավակայանի հայտարարության մեջ։
Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։Հանգստյան օրերին՝ հուլիսի 19-20-ին, Ռուսաստանի կենտրոնական հատվածի օդանավակայաններում զանգվածաբար մտցվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ։ Այս ընթացքում Մոսկվայի օդանավակայանները մի քանի անգամ դադարեցրել են իրենց գործունեությունը։ Ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել մոսկովյան 4 օդանավակայաններում նաև հուլիսի 21-ին։ Ավիաընկերությունները զանգվածաբար հետաձգել և չեղարկել են չվերթերը, իսկ որոշ չվերթեր դեռևս իրականացվում են ուշացումներով։
««Շերեմետևո» օդանավակայանի աշխատակիցներն ուղևորներին ներքնակներ են տրամադրում՝ հանգստանալու համար և ուղևորներին ցուցաբերում են հնարավոր օգնություն մեկնման գոտում», – հայտնել են օդանավակայանից։
Հայտարարությունում նաև նշվել է, որ «ներկայում «Շերեմետևո» օդանավակայանը գործում է առանց սահմանափակումների՝ սովորական ռեժիմով։ Նշվում է, որ բոլոր տերմինալներում ուղևորների համար կան հանգստի գոտիներ, որտեղ առկա են ներքնակներ, 24-ժամյա տեղեկատվություն, անվճար խմելու ջուր, մոր և երեխայի համար նախատեսված սենյակներ և երեխաների համար նախատեսված գոտիներ, որոնք բաց են օրական 24 ժամ և անվճար են։ Ինչպես հավելում է «Շերեմետևո»-ն, օդանավակայանում ուղևորներին սպասարկում են Ռուսաստանի Դաշնային ավիացիոն կանոններին և սահմանված կանոնակարգերին համապատասխան։
Վերջին օրերին ՌԴ օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների պատճառով։