
Վրաստանն արտաքսել է ապօրինի ներգաղթյալների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Արտաքսվածների թվում են Ադրբեջանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Հայաստանի և Չինաստանի քաղաքացիներ։ Գործակալության հաղորդմամբ՝ գործող օրենսդրության համաձայն նրանց անորոշ ժամանակով արգելվել է մուտք գործել Վրաստան։
«Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինն է։ Վերջինիս լիազորություններից են Վրաստանում առանց օրինական հիմքերի բնակվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և նրանց արտաքսման ապահովումը», — ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։