Բաժիններ՝

Նուբարաշենի հոգեբուժարանից փախուստի դիմած երկու հարկադիր բուժվողներից մեկը հայտնաբերվել է

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից  երկու հարկադիր բուժվող փախուստի է դիմել. նրանցից մեկին ոստիկանները հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ, ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ։ 

«Արմենպրես»-ի  հետ զրույցում հաստատեցին ՆԳՆ մամուլի բաժնից: 

«Հուլիսի 21-ին՝ ժամը 01.20-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ հերթապահ բժիշկից հաղորդում է ստացվել, որ ՓԲԸ-ի 2-րդ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկի պատուհանի ճաղավանդակը պոկելու եղանակով փախուստի են դիմել երկու հարկադիր բուժվող։

Նույն օրը՝ ժամը 02․41-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները փախուստի դիմած անձանցից մեկին  հայտնաբերել են Նուբարաշենի գերեզմանատան մոտ։ Ներկայումս ձեռնարկվում են միջոցառումներ մյուսին հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- հայտնեցին ՆԳՆ-ից։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս