Իրանը չի բացառում ԱԷՄԳ տեսուչների վերադարձը երկիր

Իրանը չի դադարեցրել և շարունակում է համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ և չի բացառում, որ գործակալության տեսուչները կարող են ապագայում վերադառնալ երկիր։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք շարունակում ենք համագործակցել նրանց, մեզ անհրաժեշտ է նոր աշխատանքային ընթացակարգ, քանի որ օբյեկտները ոչնչացվել են, – ասել է նա։ – Կախված աշխատանքային ընթացակարգից, գործակալության տեսուչների վերադարձը հնարավոր է»։

Արաղչիի խոսքով՝ գործակալության կողմից Իրանի միջուկային օբյեկտներ այցելելու յուրաքանչյուր խնդրանք կքննարկվի առանձին։ 

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սա պետք է ուշադիր քննարկվի մեր Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից՝ անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով», – հավելել է նա։

Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո Իրանն օրենք է ընդունել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցնելու վերաբերյալ։ Մեջլիսի որոշման համաձայն՝ ԱԷՄԳ-ի տեսուչներին թույլ չի տրվի մուտք գործել Իրան, եթե չերաշխավորվի երկրի միջուկային օբյեկտների և խաղաղ միջուկային գործունեության անվտանգությունը, որը պետք է հաստատվի Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031