«Ինչքան ոչնչություն լինես, որ քեզ քո սեփական տունը առաջարկեն վարձակալել 100 տարով՝ առանց փոխադարձության ու համադրելի, համարժեք գնի. ՀՀ-ի վզին դրել են Սյունիքի միջանցքի թեման, այլընտրանքը գործող ստատուս քվոն է»

Սյունակագիր, փոդքասթեր, մեդիայի և հաղորդակցության մագիստրոս Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչքան ոչնչություն լինես, որ քեզ քո սեփական տունը առաջարկեն վարձակալել 100 տարով՝ առանց փոխադարձության ու համադրելի, համարժեք գնի:

Հայաստանի վզին դրել են Սյունիքի միջանցքի թեման, այլընտրանքը գործող ստատուս քվոն է՝ բլոկադա, տարածքների օկուպացիա, սահմանային լարումներ, պատերազմի վտանգ: Բայց դա էլ առանց երաշխիքների, կարող են ստանալ ու 10-ամյակներով դուրս չգալ օկուպացված տարածքներից:

Դրել են Թուրքիան ու Ադրբեջանը: ԱՄՆ որպեսզի Իրանին, Ռուսաստանին ու Չինաստանին հանի արանքից ասում ա ես կվերցնեմ վարձակալությամբ, որ Ադրբեջանի զգայուն ու թագավոր բալա քաղաքացիները հայերին չտեսնեն, ստացվի որ Ադրբեջանից Ադրբեջան անարգել գնում են:

ՀՀ գերագույն գլխավոր զիջողը՝ առանց աչք թարթելու, համաձայնել ա քննարկել ՀՀ ինքնիշխանության ոչնչացման էդ թեման, հետո երբ արտահոսք եղավ, 4.5 ժամ ասուլիսին՝ իրեն ռետինե խողովակի տեղ դրած, համոզում էր, թե արտապատվիրակում ա դա ռժդ կամ Զվարթնոցի նման է` թուլանանք հաճույք ստանանք:

Փոխադարձության սկզբունքը՝ որ Ադրբեջանն էլ մեզ պետք ա ճանապարհ տա, չկա, դա էլ ենք զիջել: Նույնիսկ Մեղրիի տարբերակը, որի համար Փաշինյանի եթերագլուխ ոչնչություններն ու աշխատավարձային եթիմները Քոչարյանին էին քննադատում, ենթադրում էր փոխադարձություն:

Ու այս ֆոնին, ներսի օխլոսին, սեփական պողոսներին ու հարակից պետրոսներին զբաղեցնելու համար շարունակվում ա «վեհարանը վեհի» թատերական ներկայացումների ամառային եթերաշրջանը, որի սերիաներից մեկին ականատես կլինենք շուտով:

Մարդկանց կյանքը արժեք չհամարող օջախնֆյուրերը իբրեւ թե անհանգստացած է եկեղեցու անբիծ կերպարով, երբ որպես պետության կառավարիչ պետք է գիշեր-ցերեկ չքներ 1 մլն-անոց քաղաքի կայուն ջրամատակարարման թեմայով, որ ամառ օրով մարդիկ համաճարակի վտանգով չապրեին»:

Տեսանյութեր

Լրահոս