Բաժիններ՝

Կարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում փաստաթսղթեր են կազմվել Երևանի բնակիչ 53-ամյա մի կնոջ ահազանգի փաստով, ով ոստիկաններին հայտնել է, որ ինքը իր 14-ամյա դստեր հետ գտնվելիս է եղել Երևանի Կարապի լճում, որտեղ մի տղամարդ մոտեցել է իր աղջկան՝ իբրև թե ինչ-որ հասցե ճշտելու պատրվակով, զրուցել երեխայի հետ, ապա նրան է ցույց տվել սեռական բնույթի լուսանկարներ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ այդ անձի ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ:

Դեպքի փաստով Կենտոն և Նորք Մարաշ քննչական բաժնում «սեքսուալ բնույթի բռնի գործողոթյուն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031