Այնպես չէ, որ Սամվել Կարապետյանին բռնեցին, երկու ամիսը կանցնի, նա կասի՝ լավ, ես գնամ իմ գործով. «Հայաքվե»

«Հայաքվե». Շաբաթներ առաջ, երբ հայ ժողովրդի ամենախոշոր ազգային բարերարներից մեկը՝ Սամվել Կարապետյանը, փորձեց պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցու պատիվը, ընդամենը ժամեր անց կալանավորվեց մի չեզոք և վերացական խոսք արտասանելու համար։ 

Մեկ այլ նշանավոր եկեղեցապաշտպան բարերար՝ Ռուբեն Վարդանյանը, որը ևս քննադատում էր պարագլխին, այժմ նույնպես բանտարկված է, սակայն Բաքվում։

Գործարար Սամվել Կարապետյանի մեջ Փաշինյանը վտանգ է տեսնում:

Նա դեռևս այս տրամաչափի մարդու հետ չէր բախվել, իսկ որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թիվ մեկ վախկոտն է, դրանում այլևս ոչ ոք կասկած չունի, դրանով էր պայմանավորված Սամվել Կարապետյանի ձերբակալումը և կալանավորումը: Այնպես չէ, որ Սամվել Կարապետյանին բռնեցին, երկու ամիսը կանցնի, նա կասի՝ լավ, ես գնամ իմ գործով…

Հակառակը, այս ամենը նպաստելու է ընդդիմադիր դաշտում քաղաքական նոր կոնսոլիդացիային:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031