Սամվել Բաբայանը 1 ամիս առաջ հաղորդում է ներկայացրել ՔԿ. կապ ունի՞ այն Խորխոռունու սպանության հետ, ովքե՞ր են անցնում գործով

ՀՀ քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը:

168.am-ին հաջողվել է պարզել նշված սպանության գործին առնչվող բոլոր անձանց անունները։ Նրանք են՝ Արմեն Առաքելյան, Սասուն Առուշանյան (կազմակերպիչ), Հրայր Նարիմանյան, Արայիկ Նարիմանյան:

Ի դեպ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Սասուն Առուշանյանը եղել է Սամվել Բաբայանի թիկնազորի պետը։

Մեզ հայտնի է դարձել, որ մեկ ամիս առաջ Սամվել Բաբայանի ներկայացուցիչը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե, հնարավոր է, որ այն առնչություն ունի հենց Վահրամ Խորխոռունու գործի հետ:

Կարդացեք նաև

Այս պահին այլ մանրամասներ չենք կարող հաղորդել, լրացուցիչ հավաստի տեղեկությունների դեպքում կներկայացնենք նաև դրանք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031