Բաժիններ՝

Արոնյանը հաղթեց Նակամուրային և դուրս եկավ Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ

Լաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարի քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, ամերիկացի Հիկարու Նակամուրային։

Արագ խաղի առաջին պարտիաներում Արոնյանն ու Նակամուրան փոխանակվեցին հաղթանակներով, իսկ երկու բլից պարտիաներում Արոնյանն առավելության հասավ՝ 1.5։0.5 հաշվով։

Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա հնդիկ ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Էրջուն Էրիգայսիի դեմ։ Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Հանս Նիմանը։

Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031