Փաստը չի կարող կարծիքով փոխարինվել, որովհետև փաստով պետք է կարծիք կառուցվի․ Միքայել Մալխասյան

Պատմական ժողովրդագրության մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր մի անձնավորության հետ քննարկում էինք ներկա իշխանավորների կողմից հոգևոր դասի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը, ինձ ասում է` դե հա էլ էսպես է եղել։ Ո՛չ, հարգելի՛ս, այսպես չի եղել, որովհետև.

Փաստ 1. ՀՀ առաջին նախագահը ՀՀ քաղաքացու առաջին անձնագիրը և Հայաստանի ազգային հերոսի առաջին կոչումը 1994 թ. շնորհել է Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսին։

Փաստ 2. ՀՀ երկրորդ նախագահի օրոք պետական մակարդակով 2001 թ. նշվել է քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակը, Հայոց Եկեղեցու պատմություն առարկան 2003 թ. ներմուծվել է հանրակրթական առարկայացանկ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության մեջ 2005 թ. ամրագրվել է հոդված ՀԱՍԵ բացառիկ առաքելության մասին, որի տրամաբանությամբ էլ 2007 թ. ընդունվել է ՀՀ և ՀԱՍԵ հարաբերությունների մասին օրենքը։

Փաստ 3. ՀՀ երրորդ նախագահի օրոք նոր Սահմանադրության մեջ 2015 թ. վերահաստատվել է ՀԱՍԵ բացառիկ պատմական առաքելությունը, ընթացք է ստացել վանքերի` Եկեղեցուն վերադարձի գործընթացը, ամրապնդվել է Եկեղեցի-Պետություն փոխըմբռնման մթնոլորտը։ Բավական է նայել միայն Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրված այս տեսանյութը…

Հ. Գ.։ 2018 թ. փետրվարի 21-ի այս տեսանյութում ուշագրավ է այն, որ Հայոց Եկեղեցու արքեպիսկոպոսը ՀՀ պետական պարգև ստանալիս արտաբերում է հետևյալ միտքը. «Արցախի մեջ կատարված մեծ հաղթանակը, Հայաստանի անկախացման իրականացումը, այս բոլորը երազներ էին մեր պապերու համար»։

 

ՓԱՍՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԿԱՐԾԻՔՈՎ ՓՈԽԱՐԻՆՎԵԼ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՓԱՍՏՈՎ ՊԵՏՔ Է ԿԱՐԾԻՔ ԿԱՌՈՒՑՎԻ

Այսօր մի անձնավորության հետ քննարկում էինք ներկա իշխանավորների կողմից հոգևոր դասի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը, ինձ ասում է` դե հա էլ էսպես է եղել։ Ո՛չ, հարգելի՛ս, այսպես չի եղել, որովհետև.
Փաստ 1. ՀՀ առաջին նախագահը ՀՀ քաղաքացու առաջին անձնագիրը և Հայաստանի ազգային հերոսի առաջին կոչումը 1994 թ. շնորհել է Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսին։
Փաստ 2. ՀՀ երկրորդ նախագահի օրոք պետական մակարդակով 2001 թ. նշվել է քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակը, Հայոց Եկեղեցու պատմություն առարկան 2003 թ. ներմուծվել է հանրակրթական առարկայացանկ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության մեջ 2005 թ. ամրագրվել է հոդված ՀԱՍԵ բացառիկ առաքելության մասին, որի տրամաբանությամբ էլ 2007 թ. ընդունվել է ՀՀ և ՀԱՍԵ հարաբերությունների մասին օրենքը։
Փաստ 3. ՀՀ երրորդ նախագահի օրոք նոր Սահմանադրության մեջ 2015 թ. վերահաստատվել է ՀԱՍԵ բացառիկ պատմական առաքելությունը, ընթացք է ստացել վանքերի` Եկեղեցուն վերադարձի գործընթացը, ամրապնդվել է Եկեղեցի-Պետություն փոխըմբռնման մթնոլորտը։ Բավական է նայել միայն Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրված այս տեսանյութը…
Հ. Գ.։ 2018 թ. փետրվարի 21-ի այս տեսանյութում ուշագրավ է այն, որ Հայոց Եկեղեցու արքեպիսկոպոսը ՀՀ պետական պարգև ստանալիս արտաբերում է հետևյալ միտքը. «Արցախի մեջ կատարված մեծ հաղթանակը, Հայաստանի անկախացման իրականացումը, այս բոլորը երազներ էին մեր պապերու համար»։

Posted by Michael Malkhasyan on Monday, July 7, 2025

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031