«Այս պայքարը մեր ինքնության դեմ է. եթե իր մոտ ստացվի, ասելու է՝ ես Կաթողիկոս նշանակող տղա եմ». Պողոսյան

Քաղաքագետ Թևան Պողոսյանն այն կարծիքին է, որ բոլոր շատ լավ հասկանում են՝ եթե անգամ Փաշինյանը հայտարարի, որ ամերիկյան մոդելով է ճանապարհ տալիս Ադրբեջանին, թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է ինքնուրույն վերահսկել այդ ճանապարհը, իսկ դրա միակ տարբերակը ռազմական գործողություններով այն վերցնելն է:

«Փաշինյանը Թուրքիա էր գնացել՝ իշխանությունը պահելու համար. «՚Էլ ի՞նչ անեմ, որ պահեմ իշխանությունը»: Թուրքը ե՞րբ է հայի հետ ինչ-որ բան խոսել, երբ հայից ուժ է զգացել կամ հասկացել է, որ հայը կարող է այնպիսի բան անել, որ իրեն հարմար չի լինելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ երևի Թուրքիայում Փաշինյանին ասել են՝ ինչ անում է երկրի ներսում, լավ է անում, թող այդպես էլ շարունակի:

«Խնդիրն անձերը չեն, այո, նա անձերի դեմ չի պայքարում, նա նպատակ է դրել ծառայել մեր թշնամիներին, որոնք ասել են՝ պետք է ինքնությունդ փոխես: 44-օրյա պատերազմի ժամանակ Ալիևը երբ հարվածել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, ասաց, որ ոչ թե շինության է հարվածել, այլ՝ հայ ազգի միասնությանը և ինքնության գլխավոր արժեքներին, որովհետև եկեղեցին, բացի ֆիզիկական շենքից, ավելի մեծ բան է: Հիմա էլ այս պայքարը դրա մասին է՝ ինքնության դեմ է: Եթե իրենց մոտ ստացվի, մարդը բավարարված է զգալու, հայելու մեջ նայելու է, ասի՝ ինչ լավ է, ես Կաթողիկոս նշանակող տղա եմ: Նա դա է ցանկանում»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Նա ընդգծեց, որ իրավապահներն ու ուժայինները կարող են չենթարկվել Փաշինյանի անօրինական հրահանգներին. «Նույնը վերաբերում է ՀԷՑ-ի աշխատակիցներին, եթե այդքան մարդը մեկ ամիս չաշխատի՝ ի՞նչ են անելու, բոլորին հեռացնելո՞ւ են, թե՞ այդքան մասնագետ է գալու»:

Անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման գործընթացին՝ նա հետևյալն ասաց. «Ես գիտեմ, որ արդեն մի քանի տարի թուրքական կողմից բանագնացներ են գալիս, փորձում են քննարկել, խոսել համագործակցության մասին, նույնը ինտերնետային դաշտում է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս