«Խնդիրն անձերը չեն, այո, նա անձերի դեմ չի պայքարում, նա նպատակ է դրել ծառայել մեր թշնամիներին, որոնք ասել են՝ պետք է ինքնությունդ փոխես: 44-օրյա պատերազմի ժամանակ Ալիևը երբ հարվածել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, ասաց, որ ոչ թե շինության է հարվածել, այլ՝ հայ ազգի միասնությանը և ինքնության գլխավոր արժեքներին, որովհետև եկեղեցին, բացի ֆիզիկական շենքից, ավելի մեծ բան է: Հիմա էլ այս պայքարը դրա մասին է՝ ինքնության դեմ է: Եթե իրենց մոտ ստացվի, մարդը բավարարված է զգալու, հայելու մեջ նայելու է, ասի՝ ինչ լավ է, ես Կաթողիկոս նշանակող տղա եմ: Նա դա է ցանկանում»: