Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, Հռչակագրի հատվածը պետք է քննարկվի. Սրբուհի Գալյան

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը երկարատև դադարից հետո կկայանա երկու շաբաթից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Տեքստի մշակմանն ուղղված գաղափարական հիմնադրույթների շուրջ պետք է քննարկումներ տեղի ունենա, երբ ունենանք որոշումները` խորհրդի համաձայնության տեքստով , արդեն կլրամշակենք տեքստն ու կվերջացնեք»,- նշեց նա։

Նա ևս մեկ անգամ հստակեցեց, որ Սահմանադրության նոր տեքստը կարող է պատրաստ լինել 10 ամսվա ընթացքում, սակայն ժամկետները կախված են քննարկումներից։ Գալյանը քննարկումներից հետո Մայր օրենքի տեքստի բազմաթիվ փոփոխությունները չի բացառել։

Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրի փոփոխությանը, Սրբուհի Գալյանը նշեց, որ այդ հարցը նույնպես պետք է քննարկման առարկա դառնա։

«Բոլոր հարցերը պետք է խորհրդի հետ քննարկման առարկա դառնան»,- նշեց Գալյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031