Երեկ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտարարել էր, որ Կարմիր խաչի կոմիտեն այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին։
Հայաստանի խորացող եվրոպական ինտեգրացիան կարող է հանգեցնել իր օդային տարածքի փակմանը ռուսական ինքնաթիռների համար, ինչպես ավելի վաղ արել էր Եվրամիությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշն այցելել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչություն։
Կառավարությունն Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորելու որոշում ընդունեց՝ դրանց կազմում ընդգրկված 19 բնակավայրերով։
ՀՀ Սահմանադրության 30-ամյակի հանդիսավոր միջոցառման անցկացման համար կհատկացվի մոտ 38 մլն դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Մինչդեռ ոչ մի տեսանելի բան չի արվում: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ հարցը շատ խիստ է դրված ՔՊ-ում, ըստ նրանց՝ Փաշինյանի կարծիքով գործը նորմալ հունով ընթանում է, ու իմաստ չկա խառնվելու պրոցեսին: Ի դեպ, մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորները շատ զգուշավոր են ԱԺ մուտք ու ելք անում, քանի որ շատ վախվորած են, մտածում են, որ ծնողները կարող են ցանկացած քայլի դիմել նրանց հետ հանդիպելիս:
#ՀԻՄԱ. Խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցները. #ՈւՂԻՂ
Այսօր տեղի է ունենում Հայաստանի վարչապետի այցը Թուրքիա։ Նախատեսված է հանդիպում Էրդողանի հետ։ Եվ երեկ Էրդողանը «չափազանց դրական ժեստ» է կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Մարաշում Ալիևի հետ հանդիպման և տեղի բնակիչների առաջ ելույթ ունենալու ժամանակ օգտագործելով «Խոջալուի ցեղասպանություն» արտահայտությունը։
Ընտրություններից առաջ խոշորացված համայնքները կրկին կխոշորացվեն
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կոչով դիմել է Իրանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք ցանկանում են լքել երկիրը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին հունիսի 20-ին Ժնևում պլանավորված բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ուղերձը կփոխանցի իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիին: Այս մասին հաղորդում է Sky News-ը։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանը միջուկային ռումբի ստեղծմամբ չէր զբաղվում Իսրայելի գրոհների սկսվելու պահին: Այս մասին նա հայտնել է La Nacion թերթին տված հարցազրույցում:
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։
Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կրկնակի փորձաքննության են հանձնել «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի պաղպաղակները, որի արդյունքում պաղպաղակների նմուշներում որևէ տեսակի խախտում չի հայտնաբերվել:
Ով է Սամվել Կարապետյանի գործով հսկող դատախազը, որը քննիչների հետ կալանքի միջնորդության օրը գնացել էր դատարան։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Կարապետյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանին հարցրինք՝ դատավորը կալանավորման հիմք, որպես այդպիսին, ի՞նչ է նշել։ «Նախ՝ հիմնավոր կասկածը դատարանը գտել է, որ առկա է, քննիչը 3 հիմք էր ներկայացրել՝ փախուստի դիմելու, թաքնվելու հավանականություն, հանցանք կատարելու հավանականություն եւ քննությանը խոչընդոտելու հավանականություն։ Դատարանը 2 հիմքն է գտել, որ առկա է տվյալ փուլում՝ թաքնվելը եւ քննությանը խոչընդոտելը»։
Սյունիքի Կապան քաղաքում ծնված շվեյցարաբնակ Աննա Հեսս Սարգսյանը (Anna Hess Sargsyan) հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ բանակցային արվեստի փորձագետ է: Բազմամյա աշխատանքային փորձ կուտակել է շվեյցարական եւ միջազգային տարբեր կառույցներում, վերլուծական կենտրոններում, Շվեյցարիայի ԱԳՆ-ի կողմից ուղղորդված մասնագետ է եղել ԵԱՀԿ-ում: Քաղաքագիտական կրթություն ստացել է Երեւանի Ամերիկյան, իսկ միջազգային հարաբերություններ ուսանել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարաններում:
«Ալաշկերտ» ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Անտոն Զինգարևիչն ու Բագրատ Նավոյանը ստորագրել են պայմանագիր, ըստ որի նրանք կհանդիսանան «Ալաշկերտ» ՖԱ-ի համասեփականատերեր։
Եթե տարածաշրջանում շարունակվեն էսկալացիոն միտումները, ապա «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը, որի մաս է կազմում Հայաստանը, հայտնվելու է մեծ հարցականի տակ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական գիտությունների և տնտեսագիտության դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։
Այս ամենի ֆոնին Նիկոլի՝ «ինքնիշխանության» մասին խոսքն իրականում ոչ թե ինքնիշխանություն է, այլ՝ ծխածակույթ։ Նրա պատկերացրած «նոր Հայաստանի» ինքնիշխանությունը, ըստ էության, թուրքական օրակարգին ենթարկվելու գործընթացի քաղաքական փաթեթավորումն է։
Այս հանդիպման հետևանք/արդյունքները գերեզմանաքար են դնելու Հայաստանի երրորդ Հանրապետության վրա ու մեր երկիրը վերածելու են թուրքական ծայրագավառի։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին Վաշինգտոնում հունիսի 19-ին կայացած հանդիպման ժամանակ համեմատել են դիրքորոշումները Իրանի շուրջ, ինչպես նաև քննարկել ռուս-ուկրաինական հակամարտությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
#ՀԻՄԱ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
Կարեն Զորիկի Հովհաննիսյանը սահմանված ժամկետում հետ չի վերցրել իր դիմումը և համաձայն «ԱԺ Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի՝ նրա պատգամավորական լիազորությունները համարվում են դադարած:
Սամվել Կարապետյանից ՀԷՑ-ը խլելու դեպքում կպարտվեն, այն կվերադարձվի, բայց ՀՀ քաղաքացին առնվազն 1 միլիարդ դոլար կվճարի. Արփինե Հովհաննիսյան
Ավելի վաղ իրանական կողմը հաստատել էր, որ Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մոհամմադ Քազեմին և նրա տեղակալ Հասան Մոհաքեքը։
Հանդիպումից հետո հնարավոր է, որ լինի համատեղ հայտարարություն։ Կասկած չունեմ (վստահ եմ՝ դուք էլ), որ այն լի է լինելու հակահայկական բովանդակությամբ, այսինքն՝ թուրքական նոր պահանջներով ու դրանց կատարման փաստացի խոստումներով։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը ուրբաթ Ժնևում բանակցություններ կանցկացնի ԵՄ-3-ի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) հետ։ Բանակցությունները կկենտրոնանան Իրանի միջուկային ծրագրի վրա՝ Թեհրանի և Թել Ավիվի միջև հակամարտության սրման ֆոնին։
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Լիանա Եդիգարյանին Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին։ Դրանում ասված է․