Բաժիններ՝

Իրանում ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության նոր ղեկավար է նշանակվել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպության ղեկավար է նշանակվել Մաջիդ Խադեմին՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհված հրամանատար Մոհամմադ Քազեմիի փոխարեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Խադեմիին այդ պաշտոնում նշանակել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Մոհամմադ Պակպուրը։

Խադեմին նախկինում զբաղեցրել է ԻՀՊԿ տեղեկատվության պաշտպանության կազմակերպության ղեկավարի պաշտոնը և համարվում է անվտանգության բարձրաստիճան աշխատակից՝ հաստատության ներսում հետախուզության և անվտանգության ոլորտում մեծ փորձով։

Ավելի վաղ իրանական կողմը հաստատել էր, որ Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մոհամմադ Քազեմին և նրա տեղակալ Հասան Մոհաքեքը։

Իսրայելն Իրանին հարվածներ է հասցրել հունիսի 13-ին՝ հայտարարելով, որ թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։ Կողմերի միջև արդեն ութերորդ օրն է՝ փոխադարձ հարվածները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս