Երեկ Էրդողանը «չափազանց դրական ժեստ» է կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Տոնոյան

Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր տեղի է ունենում Հայաստանի վարչապետի այցը Թուրքիա։ Նախատեսված է հանդիպում Էրդողանի հետ։ Եվ երեկ Էրդողանը «չափազանց դրական ժեստ» է կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Մարաշում Ալիևի հետ հանդիպման և տեղի բնակիչների առաջ ելույթ ունենալու ժամանակ օգտագործելով «Խոջալուի ցեղասպանություն» արտահայտությունը։

Էրդողանը կենտրոնացել է «Խոջալուի ցեղասպանության» վրա՝ Աբդուրրահիմ Քարաքոչի՝ Ղարաբաղի ցավերի ողբին նվիրված բանաստեղծությունն արտասանելու համատեքստում.

«Եղբայրներս, ցանկանում եմ ձեզ հրաժեշտ տալ Քահրամանմարաշի զավակ, այժմ արդեն լուսահոգի Աբդուրրահիմ Քարաքոչի հույզերով լի տողերով, որոնք նա նվիրել է Ղարաբաղին՝ անմիջապես Խոջալուի ցեղասպանությունից հետո»։

Տեսանյութեր

Լրահոս