38 մլն դրամ՝ ՀՀ Սահմանադրության 30-ամյակի հանդիսավոր միջոցառման համար

ՀՀ Սահմանադրության 30-ամյակի հանդիսավոր միջոցառման անցկացման համար կհատկացվի մոտ 38 մլն դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշվում է, որ 2025 թ. հուլիսի 5-ին լրանում է ՀՀ Սահմանադրության ընդունման 30 տարին, այդ առթիվ նախատեսվող ծախսերի համար գումարը կհատկացվի Սահմանադրական դատարանին։

«Նախատեսվում է կազմակերպել հանդիսավոր միջոոցառում` Սահմանադրության ընդունման 30–ամյակին նվիրված և Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության ապահովման լիազորություններ ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանց, գիտնականների, ուսուցիչների, հասարակական կազմակերպությունների ու օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ»,– ասված է որշման մեջ։

Նշվում է, որ միջոցառման կազմակերպումը նպատակահարմար կլինի Սահմանադրությամբ ամրագրված արժեքների վերաիմաստավորման, երեք տասնամյակ Սահմանադրության կիրառման փորձն ամփոփելու և եզրահանգումներ անելու տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30