Վաղարշապատում ավագանու ընտրությունները կանկացվեն նոյեմբերի 16-ին

Կառավարությունն Արմավիրի մարզի Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորելու որոշում ընդունեց՝ դրանց կազմում ընդգրկված 19 բնակավայրերով։

Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծը։

Նախարարի խոսքով՝ այս քայլը մաս է կազմում վարչատարածքային բարեփոխումների գործընթացի շարունակականության, որի հաջորդ փուլը լինելու է լիազորությունների ապակենտրոնացումը։

«Նախագծով նախատեսվում է միավորող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնել և սահմանել ժամկետներ՝ միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման համար։

Նոր ձևավորվող Վաղարշապատ համայնքում ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին»,- ասաց Խուդաթյանը։

Տեսանյութեր

Լրահոս