Բրյուսելը Հայաստանին կասի՝ «փակեք երկինքը ռուսական ինքնաթիռների համար», և դուք կփակեք, այլընտրանք չեք ունենա. Օվերչուկը՝ Մհեր Գրիգորյանին

Հայաստանի խորացող եվրոպական ինտեգրացիան կարող է հանգեցնել իր օդային տարածքի փակմանը ռուսական ինքնաթիռների համար, ինչպես ավելի վաղ արել էր Եվրամիությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Տեսեք, մենք ներկայումս օդային երթևեկություն չունենք Եվրամիության հետ։ Եվրամիությունը փակել է իր երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Արդյո՞ք Հայաստանը նույնպես կփակի իր երկինքը։ Դե, եթե դուք միանաք Եվրամիությանը, ապա, այո՛, քանի որ Բրյուսելը ձեզ կասի՝ փակեք երկինքը, և դուք կփակեք երկինքը, և դուք այլընտրանք չեք ունենա»,- ասել է նա։

Օվերչուկը նշել է, որ ռուսական կողմը չի կարող անտեսել սա և չմտածել այս հարցերի մասին։

«Մենք մտածում ենք այս մասին, մենք գնահատում ենք սա»,- ընդգծել է Օվերչուկը։

Փոխվարչապետը նշել է, որ հնարավոր սահմանափակումը կազդի զգալի թվով չվերթների վրա, և բեռնափոխադրման համակարգը նույնպես կարող է խափանվել։

«Բոլոր հարյուրավոր չվերթները շաբաթական ո՞ւր են գնալու։ Դե, դրանք, իհարկե, կանցնեն Թբիլիսիով… Նույնը վերաբերում է սահմանին տեղի ունեցող տեղափոխումներին. հայկական բեռնատարը կհասնի Վերին Լարս, այնուհետև բեռը կտեղափոխվի բելառուսական կամ ռուսական բեռնատարի մեջ, որը կտանի բեռը Ռուսաստան, իսկ հայաստանցի վարորդը կվերադառնա Հայաստան։ Ահա թե ինչ կարող է իրականում պատահել», – ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս