Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները սեփական դիմումի համաձայն դադարեցվել են

«Սույն թվականի հունիսի 12-ին ԱՀ ԱԺ պատգամավոր Կարեն Զորիկի Հովհաննիսյանը «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացրել է հրաժարականի դիմում։

Կարեն Զորիկի Հովհաննիսյանը սահմանված ժամկետում հետ չի վերցրել իր դիմումը և համաձայն «ԱԺ Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի՝ նրա պատգամավորական լիազորությունները համարվում են դադարած:

«Այդ մասին կազմվել է արձանագրություն և ներկայացվել ԱՀ ԿԸՀ», -ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30