
Հայաստանի նախագահի հետ քննարկել ենք ԵՄ հետ հարաբերությունների խորացումը. Կայա Կալաս

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը X սոցիալական ցանցում հայտնել է Երևանում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ իր հանդիպման մասին։
«Ուրախ եմ լինել Հայաստանում և հանդիպել Հայաստանի նախագահ Խաչատուրյանի հետ։ Մենք քննարկել ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացումը, բարեփոխումներին ԵՄ աջակցությունը և կայունության ու բարգավաճման ամրապնդումը։ Սա տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման բանալին է»,- գրել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ԵՄ դիվանագիտության ղեկավարը հունիսի 29-30-ը այցով կգտնվի Հայաստանում։
Նրա այցի ընթացքում նախատեսված են նաև հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և այց Եղեգնաձորում գտնվող ՀՀ-ում ԵՄ առաքելության գլխամասային գրասենյակ։