«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, ՀՀ վարչապետի թեկնածու, իրավապաշտպան, «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի ներկայացուցիչ Նինա Կարապետյանցն է:
Ցանկացած գործողություն սկսելուց առաջ պետք է տրվի իրավիճակի համարժեք գնահատական, իրերն էլ կոչվեն իրենց անուններով։ Հայաստանում թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ իշխանություն և կառավարություն է։ Այսինքն, այս իշխանությունները սպասարկում են այդ պետությունների պետական շահերը ՀՀ-ում։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն գտնվում է արտաքին կառավարման ներքո։